«Վախենամ, որ, եթե մոտակա ամսին չլինի ինչ-որ առաջընթաց, ադրբեջանական կողմը դարձյալ կգայթակղվի՝ ինչ-որ բան ձեռնարկել շփման գծում: Իրավիճակը շատ թեժ է: Հանրությունը նույնպես տաք է, այդ պատճառով էլ հռետորաբանությունն ավելի շատ է սրվում: Իրավիճակն իսկապես չափազանց վտանգավոր է»,- կարծում է Թոմաս դե Վաալը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Մարտակերտի շրջանի առավելապես տուժած Թալիշ գյուղի բնակիչների մի մասը, ովքեր տեղափոխվել են ՀՀ տարբեր բնակավայրեր, գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և ԼՂՀ կառավարության կողմից հոգ է տարվում նրանց վերադարձի մասին:
Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակները: Վիեննայում այսօր կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Վիեննայում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք փառք Աստծո պատվով պաշտպանեցինք մեր Հայրենիքը, մեր հողը, մեր օջախը, մեր երեխային… Ցավոք մենք տեսանք նաև վիշտը, փորձեցինք շրջացել այն. բայց եղան անդառնալի կորուստներ: Թշնամու կողմից եղան մարդու իրավունքների համատարած խախտումներ` բարբարոսական և գազանային ոճրագործություններ:
«Այս նախագիծը ներկայացվել է 15 օր առաջ, երբ հայտնի չէր Սարգսյան-Ալիև հանդիպման մասին»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով այն մասին, թե ինչքանո՞վ էր նպատակահարմար «Արցախի ճանաչման մասին» օրինագիծն այսօր քննարկել Ազգային ժողովում, երբ դեռ նախագահների հանդիպումը տեղի չի ունեցել:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր Վիեննայում հանդիպելու է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2016 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն այսօր Ավստրիայի մայրաքաղաքում կանցկացնեն առաջին հանդիպումը Լեռնային Ղարաբաղում վերջին սրացումից հետո, որն ամենազգալին էր 1990-ականների կեսից ի վեր, գրում է TASS-ը:
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման և ինքնիշխանության հարգման պարագայում:
«Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնում, մասնավորապես՝ Պետքարտուղարությունում եւ Սպիտակ տանը, ընդունված է մի մոտեցում, որ եթե իրավիճակը է վատթարանա, ապա պետք է գործել առաջխաղացմամբ, այլ ոչ թե արձագանքելով արդեն տեղի ունեցած իրադարձություններին»:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պլանավորում են այսօր հանդիպել Վիեննայում, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը, որտեղ ապրիլին կտրուկ սրվել էր իրավիճակը, գրում է RIA Novosti-ն:
«Հայաստանում չպետք է միայն մտածեն, որ Ռուսաստանը մեղավոր է սրանում, նրանում, պետք է սա անի կամ նա, պետք է մտածեն սեփական պատասխանատվության մասին՝ կոռուպցիայի, Հայաստանի բյուջեի ոլորտի և այլ նման գործոնների մասին»:
«Պայմաններից մեկն այն էր, որ կողմերը չկրակեն, քանի որ, ինչպե՞ս կարելի է բանակցել, երբ սահմանի վրա կրակում են: Հարցը դա էր, և դա մի քանի այլ պաշտոնյաների կողմից ևս հնչեցվեց»:
Ղարաբաղի հակամարտությունը հարկավոր է լուծել խաղաղ ճանապարհով` միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա:
Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել:
«Ադրբեջանի առջև պետք է կտրուկ պայմաններ առաջ քաշվեն, այլապես անիմաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ»,- ասում է Ռուսաստանի Դաշնության առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
«Կարծում եմ` Սերժ Սարգսյանն արդեն առաջադրել է այդ պայմանները, և համանախագահներն իրենք իրենց հայտարարությունների մեջ, որտեղ փորձել են կարևորել Սարգսյան-Ալիև հանդիպումը Վիեննայում, որը դեռ պարզ չէ` լինելո՞ւ է, թե՞ ոչ, և մատնանշել են գրեթե նույն կետերը, որոնք որպես պայմաններ՝ ընդգծել է ՀՀ նախագահը»:
«Այս ընթացքում, քանի դեռ իրենք կամքից են խոսում, գրեթե բոլոր բարձրագույն պաշտոնատար անձինք դարձել են մոնոպոլիստ օլիգարխներ տնտեսության տարբեր ոլորտներում։ Ինչի՞ մասին է ասվում։ Սուտ է ասվում։ Եվ հետո, նո՞ր պետք է ինչ-որ բան անեն»։
«Այդ բոթը ես իմացա երեկոյան շատ ավելի ուշ՝ նրա աներոջից, սակայն մորը ցույց չէի տալիս, զգացնել չէի տալիս, չէի ասում, որ մեր տղան այլևս կենդանի չէ: Մի կերպ ձգեցի մինչև հաջորդ օրը: Մի կերպ, մի կերպ դիմացա… Չգիտեմ՝ ինչ քար սիրտ էր, որ դիմացա…»,- ասում է Մերուժանի հայրը:
Վայքի զորամասի 4-րդ հրաձգային թիկունքի պետ մայոր Արթուր Պետոյանը վստահեցնում է, որ հայկական բանակում ժամկետանց և անորակ սնունդ չի լինում: Հայ-ադրբեջանական սահմանի մարտական դիրքերից մեկում լրագրողների հետ զրույցում Պետոյանն, անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե բանակում սնունդն անորակ է ու ժամկետանց, հավաստիացրեց, որ նման բան չի կարող լինել:
Հայկական զինված ուժերը պատրաստ են հետ մղել հակառակորդի ցանկացած սադրանք և արժանի հակահարված տալ նաև հայ-ադրբեջանական սահմանին: Վայքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային հայկական ուժերի կողմից ջախջախիչ հակահարվածի արդյունքում ոչնչացված 40-ամյա ադրբեջանցի հատուկ ջոկատային, փոխգնդապետ Մուրադ Միրզաեւը ԱՄՆ-ում հատուկ նշանակության Ranger դասընթացն ավարտած միակ ադրբեջանցին էր:
Մարտակերտում գրեթե բոլորը կամուֆլյաժով են: Քաղաքն ամենեւին մարդաշատ չէ: Այն շատ է տուժել հրթիռահրետակոծություններից: Սահմանից ընդամենը 2,5 կիլոմետր հեռու է գտնվում քաղաքը:
2016-ի ապրիլ 1-2-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գրավված Լելե թեփե բարձունքը կամ բլուրը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս:
ատուկ են ուզում մարդիկ անձնավորել իբր թե Սէֆիլյան անձի և նրան չսիրողների հարց է. էստեղ անձերի մասին չի, այլ մտածելակերպի: Սէֆիլյանը, լինելով ժամանակին զորամասի հրամանատար, շատ լավ գիտի՝ ինչի մասին է խոսքը, և եթե նա այսօր արտահայտվում է այլ կերպ, դա իր անձնական կարծիքն է, որի հետ ես համաձայն չեմ և դա էլ իմ իրավունքն է: Ոչ մեկից վախենում եմ, ոչ էլ մեկից խուսափում, որ նամյոկներով խոսեմ, դա իմ ստիլը չի, այսօր առիթավորվել է մի հոծ զանգված նույն Սէֆիլյանի ասածից ու հենց էդ զանգվածի մասին եմ ես խոսում, ոչ թե անձի:
«Լուրջ չէ նստել, քարտեզի վրա հաշվել: Ավելի անլուրջ է դառնում google-ից հանած քարտեզի հիման վրա տեսանյութ պատաստելը: Եկեք չտրվենք մանիպուլյացիաների. քարտեզ են ներկայացրել՝ հյուսիսն ու հարավը խառնած, նշել են, որ տեղում չեն եղել, այսինքն՝ չլինելով այնտեղ` հաշվարկներ են կատարել»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Ավստրիա կատարելիք այցի շրջանակներում կմասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Ջոն Քերին կայցելի Սաուդյան Արաբիա, Ավստրիա, Բելգիա, Բուրնա և Վիետնամ մայիսի 14-26-ին:
Հրամանատարներն են փաստում, որ երբ հայ պայմանագրային զինծառայողները զգում են, որ թիկունքն ամուր է, իսկական առյուծներ են:
«Ինչպես միշտ, մայիսի 16-ին Վիեննայում կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպումից որևէ նոր բան սպասել պետք չէ, և այն որևէ հետևանք չի ունենալու, թեև ցանկացած հանդիպում, բանակցություն, դրա բացակայությունից լավ է: Բայց մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բազմիցս հանդիպել են միջնորդների մասնակցությամբ, և այդ հանդիպումները որևէ արդյունք չեն տվել: Ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես եղել է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը: