«Պատերազմական գործողությունները ի՞նչ դատապատել, պետք է ուժերը լարել, որ հնարավորինս քո երկրի սահմանները չլցվեն»

«Փակ նիստը հրավիրում են պատգամավորները, և ոչ թե Ազգային ժողովի նախագահը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` խոսելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկի մասին` շտապ հրավիրել փակ նիստ` քննարկելու սահանին ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը և մեր պետության ռազմավարությունը երկրին սպառնացող այս ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Ըստ նրա` ԱԺ-ի կողմից հայտարարություն ընդունելու կարիք չկա, քանի որ ամբողջ օրը էդ մասին են խոսում. «Պատերազմական գործողությունները ի՞նչ դատապատել, պետք է ուժերը լարել, որ հնարավորինս քո երկրի սահմանները չլցվեն»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ այս լարված շրջանում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որ ՀՀԿ ցուցակի առաջին համարն է, զբաղվում է քարոզչությամբ, Գ.Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, էդպես ասել` ով է առաջին համար, ով վերջին համար… Վերջին հաշվով պետք է մտածեք հետևյալի մասին, որ սա նոր ընտրական կարգ է և աստեղ խնդիրը չի վերաբերում ով է առաջինը, ով վերջինը: Պարզապես նստել, քննարկել ենք, գտել ենք, որ առաջին համարը լինեն մարդիկ, որ հնարավորություն ունեն ըստ ամենայնի ներկայացնեն ՀՀԿ գործունեությունը: Ես չեմ կարծում, որ կխանգարի, որովհետև հիմնական գործը` պաշտպանության գործը, շտաբի ղեկավարի վրա է դրված, իսկ նա քաղաքացիական պաշտոն է, բնականաբար այդ ամեն ինչը տեսնում է, հետևում է և փորձում է լուծումներ տալ: Իհարկե, շատ դժվար է, բայց նա առավոտից գիշեր աշխատանքի մեջ է»:

Գ.Սահակյանը չհամաձայնեց, որ բանակին հնարավոր է ուղղորդել: Ըստ նրա` այս պայքարի ընթացքում նման խնդիր չի կարող լուծվել, որովհետև ընտրական համակարագն այնպիսին է, որ իշխանությունները չեն կարող բանակին ուղղորդել, որ իրեն ընտրի:

Տեսանյութեր

Լրահոս