168.am-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի խորհրդական Բելլա Լալայանն անդրադառնալով տեղի ունեցող գործընթացներին՝ նախ հիշեցրեց՝ 2018 թվականին նույն փողոցային պայքարի միջոցով տեղի ունեցավ իշխանափոխություն, հետևաբար՝ այսօր որևէ խնդիր չի տեսնում, որ ժողովուրդը հենց փողոցում պայքարելով՝ հեռացնի իշխանությանը։
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին հանդիպել է ԱՀ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամներին, Հայաստանի և Արցախի միավորների ատենապետուհիներին և ՀՅԴ Արցախի ԿԿ-ՀՕՄ կապի պատասխանատուին:
«Մեր ժողովուրդը շատ հրաշալի հատկանիշներ ունի, որոնցից մեկն այն է, որ երբ դանակը հասնում է ոսկորին, զգում է, որ բոլոր ելքերը սպառված են, անհնար է թվում ամեն ինչ, ինքը դառնում է և՛ հնար, և՛ ելք: Այդպես Սարդարապատ է եղել, այդպես ավելի վաղ է եղել, և այդպես այսօր է: Երբ տեսավ, որ բոլոր ելքերը սպառվել են, ոտքի ելավ: Միշտ, ցավոք, մի քիչ ուշ է արթնանում, եթե մեկ տարի առաջ արթնացած լիներ, այդ մեկ տարվա կորուստները չէինք ունենա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Սմբատ Գալոյանը մասնակցել է՝ որպես կամավոր, վերջերս էլ Արցախի նախագահը պարգևատրել է նրան Արցախի «Մարտական ծառայություն» շքանշանով: Գալոյանը մասնակցել է Մարտակերտի պաշտպանական մարտերին՝ առաջին իսկ օրից, և տուն է վերադարձել պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 15-ին:2014-2017 թթ. պայմանագրային զինծառայող, ապա որպես կամավոր զինվորագրված Սմբատ Գալոյանի հետ մեր զրույցը պատերազմի, զինակից ընկերների, կորուստների մասին:
Այն, ինչին մենք ականատես ենք այսօր, այլևս լոկ ընդդիմադիր շարժում չէ, այն համաժողովրդական պայքար է, և Ազատության հրապարակում կամ երթերին միայն կուսակցականներ չեն, խոսքն արդեն քաղաքական պայքարի կամ իշխանության մասին չէ։ Մարդիկ միանում են ընդդիմության նախաձեռնություններին բոլորովին այլ ընկալումներով։ Այս շարժման հասցեատերը Փաշինյանը չէ, այլ հանրությունը և արտաքին աշխարհը։ Շարժումը բարձրաձայնում է Հայաստանի և Արցախի ապագայի հետ կապված մտահոգություններ, այն լայնածավալ է, ընդգրկում է հանրապետության ամբողջ տարածքը՝ ուզեն իշխանությունները, թե ոչ։
Արցախի օկուպացված տարածքները պետք է դեօկուպացվեն. դրան հասնելու համար պետք է սկսենք երկու գործընթաց:
Հայաստանը խստորեն դատապարտում է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու նկատմամբ վանդալիզմի և սրբապղծման գործողությունները։
Արցախի Հանրապետության իշխանության բոլոր թևերի ու բոլոր դերակատարների և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրած իրենց պահանջի և իրենց սպասելիքների մասին, 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հանդես է եկել ինքնախոստովանական ելույթներով, իսկ ապրիլի կեսին Ազգային ժողովում նրա ունեցած ելույթն ուղղակի ծաղր էր՝ ինչն էլ հիմք դարձավ Դատախազություն հաղորդում ներկայացնելու համար։
168.am-ի հետ զրույցում Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանն ասաց, որ ուշի ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, և իրենց եզրահանգումը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ նա և իր թիմն այլևս ի վիճակի չեն երկրում որևէ բան փոխելու, նրանք պետք է հեռանան, որպեսզի արժանապատիվ խաղաղ ապրելու հնարավորություններ ստեղծվի։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասաց, որ Արցախի հարցի լուծման ճանապարհն ու հանգրվանը տեսնում են, բայց առանց Նիկոլ Փաշինյանի։
«Փաշինյանի ռեժիմը վախի նոպայի մեջ է: Նոպաները նրա համար նորություն չեն, բայց հիմա արդեն այլ դրսևորում են ստանում, որովհետև կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին ուժով բերման ենթարկելն այլ կերպ բացատրել հնարավոր չէ»,- Ոստիկանության Շենգավիթի բաժնի առջև, ուր բերման էին ենթարկվել ՀՀԿ-ական խաղաղ ակցիա իրականացնող երիտասարդները,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաները:
168.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության ղեկավար կազմն այսօր ժամանում է Երևան՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կայանալիք Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար։
2020 թվականի ապրիլի 27-ին ադրբեջանական իշխանամերձ լրատվական գործակալությունները «Հադրութում նշել են Զատիկը» վերնագրով նյութեր են տարածել՝ հրապարակելով նաև Հադրութ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցուց նոր լուսանկարներ։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Դավիթ Բաբայանի միջեւ տեւական ժամանակ է՝ որեւէ կապ չկա․ նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել, ԱՀ ԱԳՆ կայքում անգամ արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին լուր չկա։ Վերջին հանդիպումը, ըստ կայքի, սեպտեմբերի 7-ին է եղել․ «Քննարկվել են արտաքին քաղաքականության ոլորտում 2 հայկական պետությունների համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ կառավարական շարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելը և անօգնական թողնելը «այլասերված նիկոլական բարքերի ողբերգական, բայց կանխատեսելի հետևանքներից մեկն է»:
Խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը շարունակում են ստուգել և մաքրել տարածքը ականներից և չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք:
Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ որևէ տեսակի հարաբերությունների հաստատմանը. սա են փաստում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։
«Հիմնական հարցը, որ մենք պետք է մեզ տանք, հետևյալն է՝ արդյո՞ք «խաղաղության պայմանագիրը ՀՀ-ի համար լրացուցիչ իրավունքների զիջումը, իրավունքներից հրաժարումը և պետության շահերին հետամուտ չլինելը սիրուն ձևով փաթեթավորելու որոշակի գործիք է լինելու»,- ասաց Լևոն Գևորգյանը՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմի ակնկալիքը հենց դա է լինելու, իսկ թե որն է մեր ակնկալիքը, դժվարանում է ասել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել ԱՀ դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուների հետ։
Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ժամանակավոր դադարեցվել է մայրաքաղաքի գազամատակարարումը, ինչպես նաև՝ գործող գազալցակայանների աշխատանքը։
Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։ Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ գրասենյակը: Զեկույցը հասանելի է այստեղ:
«Հանեք ձեր միջից սևուսպիտակները, հներ-նորերը, երկիր ենք կորցնում, դուրս եկեք փողոց, դուրս չե՞ք գալիս՝ տանը ամեն ինչ արեք, որպեսզի պահենք երկիրը, հասկանո՞ւմ եք: Հասել ենք 21-րդ դար, հայերով նստած խոսում ենք ոչ թե առաջընթացի, այլ երկիրը պահելու մասին, ուրեմն՝ ամոթ մեզ»:
Պետությունից 52.500.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Վերջում հյուրերը երախտագիտություն են հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ իրենց հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու կապակցությամբ։
«Վախեցողին են կարողանում ճնշել, նրան են ցեղասպանում, կամքն անսասան պահողի հետ հաշվի են նստում։ Մինչև շարժման սկսելը, մենք Արցախից այդ մեսիջն ուղարկեցինք, որ պետք է ուղղակի որոշում կայացնել ու կանգնել գաղափարի շուրջ, իսկ մեր գաղափարը հիմա հայրենիքի փրկությունն է, թույլ չտալ, որ մեր զոհվածների հիշատակը խեղաթյուրեն»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։