«Թող ռուս խաղաղապահներին չմեղադրեն, եթե իրենք այդ հողերը կամավոր հանձնում են. Կամավոր հանձնում չէ՞, երբ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախում այլևս հայկական ուժեր չկան». Մանվել Եղիազարյան
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նախ ներկայացրեց Արցախի շփման գծում առկա իրավիճակը՝ հիմնականում շեշտադրելով և մի քանի անգամ կրկնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությաներեք դրույթներն ու դրանց հիմնական բովանդակությունը, որոնց մասին առ այսօր չէր խոսվել: Փաշինյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի այն հայտարարությանը, թե ինչու է ԼՂՀ պաշտպանության բանակը տեղակայված Արցախի շփման գծի երկայնքով։
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց. «Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂՀ պաշտպանության բանակը, կարծում եմ՝ մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նման անհրաժեշտություն առաջացել է միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է։
Ադրբեջանը շարունակաբար շահարկումէնաև ԼՂՀ-ում Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը։ Պիտի պաշտոնապես արձանագրեմ, որ ԼՂՀ-ում ՀՀ զինծառայող չկա»։
168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը և մասնավորապեսայն շեշտադրմանը, որ անվտանգության երաշխիքների դեպքում անհրաժեշտ չի լինի, որպեսզի ՊԲ զինծառայողները հերթապահություն իրականացնեն, նկատեց՝ այսօրվա իշխանություններն իրենց քայլերով ոչնչացնում են ոչ միայն բանակը, այլև ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը։
«Այնպես են անում, որ ժողովուրդը հասկանա մեկ բան՝ միայն խաղաղություն աղերսելով կարող է ապրել, իսկ ստրուկին որևէ մեկը խղճո՞ւմ է։ Ամեն ինչ անում են, որպեսզի Արցախն այսօր մնա անպաշտպան, և նման պայմաններով Արցախն արդեն վաճառված է։
Թող ռուս խաղաղապահներին չմեղադրեն, եթե իրենք այդ հողերը կամավոր հանձնում են, ռուս խաղաղապահն ինչո՞ւ պետք է պահի։ Կամավոր հանձնում չէ՞, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Արցախում այլևս հայկական ուժեր չկան, մատնում է արցախահայությանը թշնամուն։ Հետևաբար՝ այս պարագայում ինչո՞ւ պետք է ռուսը պաշտպանի կամ զոհվի Արցախի համար։
Հիմա այդ գործընթացներն են կատարվում, և ցավալին ու ողբալին այն է, որ որևէ բան չեն անում։ Սա նույնն է, որ մենք տեսնենք, թե ինչպես են մեր մորը գցում ոտքերի տակ, հարվածում ու ստորացնում»,- նշեց Մանվել Եղիազարյանը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից մեկն այն է, որ այն մարդիկ, որոնք ժամանակին որոշակի հարված են հասցրել երկրի կայացման գործին, հիմա ուշքի գան, կանգնեն իրար կողքի, հնարավորություններ ու միջոցներ ստեղծեն և հարցերը լուծեն։
«Մենք խնդիրը կլուծենք, վստահ եմ։ Ազատամարտի մասնակիցների հետ երբ խոսում եմ, ասում են՝ հներն իշխանության չպետք է գան, բայց սա էլ պետք է հեռանա, սա պետք է գնա, որովհետև չարիք է մեր պետության ու երկրի գլխին։ Պետք է ոտքի կանգնեն մարդիկ, որոնք մեկ գրամ գոնե խիղճ ունեն, իրենց հպարտությունը մի կողմ վանեն ու պայքարեն, այսօր հպարտության ժամանակը չէ, որովհետև եթե Արցախը կորցնենք, ապա աշխարհով մեկ կդառնանք թափառական, մեզ որևէ մեկը չի խղճալու։ Եթե պայքարենք ու հաղթենք՝ մեզ հարգելու են, սա է իրականությունը»,- եզրափակեց Մանվել Եղիազարյանը։