Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վահագն Սիսեռյանը հարցազրույց է տվել կայքերից մեկին, որտեղ անդրադարձել է 44-օրյա պատերազմին և Շուշիի անկմանը։
Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ժողովրդական արտիստ Ժաննա Գալստյանի խոսքով՝ այսօր ոչ թե Շուշիի ազատագրման մասին հիշողություններով կիսվելու օր է, այլ, ինչպես հրեաներն էին յուրաքանչյուր Նոր տարուն ասում՝ հաջորդ Նոր տարին նշենք Երուսաղեմում, այնպես էլ հայությունը ամեն օր պետք է ասի՝ հաջորդ տարին հոգևոր եռամիասնությամբ նշենք Ղազանչեցոցում, Դադիվանքում և Դիզափայտում։
Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների մեծ մասը ենթարկվել է վանդալիզմի կամ ոչնչացվել։ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով հայկական կողմն ունեցավ հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ, տասնյակ-հազարավոր արցախցիներ կորցրեցին իրենց տներն ու ծննդավայրը։ Նրանց մի մասն այսօր բնակություն է հաստատել Հայաստանում, մյուս մասը՝ Արցախում։
Մայիսի 9-ը հայ ժողովրդի տարեգրության ամենանվիրական ու հպարտություն պարգևող օրերից է, որն ամփոփում է պայքարելու, հաղթանակ կերտելու և Հայրենիք պաշտպանելու խորհուրդը: Այս մասին եռատոնի առթիվ շնորհավորական իր ուղերձում ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն այսօրվա նման հիշում է Շուշիի ազատագրման օրը։ Ասում է՝ թեև պատերազմի ընթացքը ծանր էր, բայց բոլորն էլ հավատում էին Շուշիի ու Արցախի ազատագրմանը։
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: 1992 թ. մայիսի 7-ի երեկոյան հայկական ջոկատները շարժվում էին դեպի Շուշի: Շոշից էր սկսվում գրոհի արևելյան ուղղությունը, որը ղեկավարում էր ԼՂ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
Մենք ո՞վ ենք, որ ասենք անհնար է։
Մենք մնում ենք հաստատակամ և վճռական մեր համազգային նպատակներն ու իղձերն իրականություն դարձնելու հարցում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Մայիսի 9-ը մեր պատմության ամենափառավոր էջերից մեկն է։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը ազգային հպարտության, անհնարինը հնարավոր դարձնելու, մեր միակամությամբ դժվարագույնը հաղթահարելու խորհուրդն ունի իր մեջ։ Մայիսի 9-ը միասնականության, նվիրումի, անձնազոհության, հավատի, պայքարի ու հաղթանակի օր է։
Այսօր Արցախի անվտանգությունը մեր Պաշտպանության բանակի հետ միասին ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը։ Մենք խորապես երախտապարտ ենք մեր բարեկամներին՝ արցախցիների կողքին լինելու և ըստ ամենայնի աջակցելու համար։
Խաղաղության գինը անհայրենիք ստրկամիտների համար թշնամուն հպատակությունն է, ազգային արժեքներից ու ինքնությունից հրաժարումը, թշնամու բոլոր պայմանների անվերապահորեն ընդունումը:
Մայիսի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետությունում կհայտարարվի Լռության րոպե։
Արցախում կանխվել է պետությանը 1 միլիարդ 600 միլիոն դրամից ավելի վնասի պատճառումը:
Ցանկացած քաղաքական պայքար ներառում է մի շարք բաղադրիչներ, որոնցից մեկն էլ նյարդերի պայքարն է։ Իշխանությունը համարժեք չի արձագանքում ընդդիմադիր ալիքին, նրանց խոսքերը, կոչերը հետևանք են նյարդայնության, և մի շարք այլ երևույթներ էլ ցույց են տալիս, որ իշխանությունը շատ լուրջ է վերաբերվում այս շարժմանը, վստահաբար ոչ միշտ է հաջողում թաքցնել սեփական վախերը։
«Հայաստանում ընթացող զարգացումներին հետևում է ողջ Արցախը, բոլորի առօրյան լցված է նրանով, թե ինչ է կատարվում Երևանում։ Մինչև 2018 թվականը, եթե Արցախում ասում էին, որ պետք չէ խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, դա նորմալ ընդունվում էր, որովհետև հասկանում էինք, որ մենք ինչքան էլ մեկ ենք, բայց ոչ մեկ կամքով՝ հայկական տարբեր պետություններ ենք։ Սակայն այսօր այդ տեսակ պահանջները տեղին չեն, որովհետև մենք գիտակցում ենք, որ Երևանի սրտում այսօր որոշվում է հայի բախտը, նրա լինել-չլինելու հարցը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին։
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը մայիսի 7-ին ընդունել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի պատվիրակությանը՝ տնօրեն Աշոտ Ալիխանյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական վարչության մի խումբ ներկայացուցիչների:
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
168.am-ը պատերազմի հանգամանքների և դրա շրջանակում հարուցված քրեական գործերի հետ կապված հարցեր է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:
Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման Ռենո Լոգան տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը։
Հրաշքով՝ զոհեր ու տուժածներ չկան։
«Մենք հասկանում ենք, թե ինչ ցավ է ապրում հայ ժողովուրդը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտվելու հետևանքով»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Հայաստանն «իր վեց կետերով առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին լուծում տրվի», որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղության պայմանագիր ունենալ։
Երկրի ղեկավարը լսել է շարժման անդամների մտահոգություններն ու երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված առաջարկները, պատասխանել նրանց հուզող հարցերին։
«Հասկանալի է, չէ՞, ինչ կարելի է մտածել կենսաբանական իմաստով տղամարդու մասին, ով իրականում իր ժողովրդից պաշտպանվում էր երեկ հազարավոր ոստիկաններով, սպեցնազի զորքերով, հատուկ տեխնիկայով, օլիգարխների ախրաննիկներով, իսկ դահլիճի ներսում ընդդիմությունից պաշտպանվում էր սեփական ախրաննիկներով, հասկանո՞ւմ եք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում և հարակից տարածքում հսկայական ուժայինների կուտակմանը:
Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի բարդ շրջանը։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքում հանդիպել է շրջանի վարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների հետ։