«Մեկ փաթեթային լուծում է պետք և ամբողջական»,- այսօր Ֆրանսիայի հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Ես միայն մեկ բան կարող եմ ասել՝ մեր հարցերի պատասխանները որևէ մեկը չունի, որովհետև այդ հարցերի պատասխանները հենց մենք պիտի տանք։ Փաստ է, որ այսօր փորձում են ոչնչացնել մեր երկիրը»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
Բեյրութում մայիսի 25-ին տեղի է ունեցել Արցախի պատվիրակության հանդիպումը Լիբանանի ՀՅԴ կենտրոնական գրասենյակի անդամների և լիբանանահայերի հետ։
Հարավային Օսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին Ցխինվալում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումը Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Նատալյա Նիկոնորովայի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վլադիսլավ Դեյնեգոյի հետ։
«Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել միջնորդական ջանքերից, բայց կան բարդ աշխարհաքաղաքական հանգամանքներ, որոնք գերակա են մնացած ամեն ինչից»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց անվտանգային ու քաղաքական հարցերով ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկն անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային բրյուսելյան հարթակին ու Մոսկվայի դիրքերի թուլացմանը, որպես միջնորդ:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 23-25-ը աշխատանքային այցով գտնվում էր Հարավային Օսիայի Հանրապետությունում (ՀՕՀ)՝ մասնակցելու հանրապետության նորընտիր նախագահ Ալան Գագլոևի երդմնակալության հանդիսավոր արարողությանը։
Ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ Հանրապետության նախագահին ուղղված նամակին՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ:
2021 թվականի օգոստոսին հիմնադրված և հռչակագրով բոլոր կարող անհատներին ու ուժերին համախմբելու պարտավորություն ստանձնած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի համախմբվի 2022 թվականի ապրիլի կեսից մեկնարկած Փաշինյանի իշխանության հրաժարականը պահանջող շարժման շուրջ։
168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ փոխնախագահ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցն անդրադառնալով ԱԺ 4 խմբակցությունների տարածած հայտարարությանը չմիանալուն և առհասարակ Արցախի խնդրի վերաբերյալ իրենց տեսակետին, պատճառաբանեց, թե խմբակցությունն իր տեսակետը բազմիցս արտահայտել է, թերևս սա է պատճառը, որ չեն միացել 4 խմբակցությունների տարածած հայտարարությանը։
Մայիսի 24-ին Լիբանան կատարած այցի շրջանակներում Արցախի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Հայ Կաթողիկե տան կաթողիկոս-պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն։
Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հայ համայնքի հրավերով Լիբանանում է։
Արցախի Հանրապետության ԱԺ-ում ներկայացված քաղաքական կուսակցությունները նամակով դիմել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ համարելով մայիսի 25-ին հրատապ կարգով հրավիրել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը և անելիքները:
Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որը նախօրեին չէր միացեն ԱԺ մյուս 4 խմբակցությունների հայտարարությանը, հանդես է եկել հայտարարությամբ:
Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է և արտահայտվել է մի քանի անգամ Նախագահի ու Ազգային ժողովի կողմից։
«Դա ամենամեծ միֆն է: 2021թ. Հայաստանի հանրության ներկայացուցիչներն էին այդ 680 հազար մարդիկ, որ ընտրեցին Փաշինյանին: Ո՛չ, Հայաստանի հանրությունն է որոշելու: Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն իրեն այդ հարցը տա՝ ինքը ուզո՞ւմ է ունենալ անկախ պետություն, դրոշ, հիմն, այբուբեն, իր երեխաներն ապրեն ապահով, առանց վախի, որ նրանց փողոցում այլ ազգի ներկայացուցիչները կարող են նեղացնել, թե՞ չի ուզում: Բոլորս ենք որոշելու: Դա նույնն է, որ ասես՝ ընտանիքի բյուջեն ընտանիքի հայրն ու մայրը չեն որոշում, այլ՝ տասներորդ հարկի հարևանը: Մեր երկրի տերը մենք ենք, մի՛ հավատացեք նման բան ասողներին»:
«Արցախի ժողովրդի և իշխանությունների հավաքական դիրքորոշումը ներկայացվել է ս.թ. ապրիլի 14-ի Ազգային ժողովի հայտարարությամբ` վերահաստատելով, որ միջազգային հարթակներում ընթացող քննարկումների ու բանակցությունների օրակարգերը մեզ համար ընդունելի են միայն վերոնշյալ հայտարարությամբ ազդարարված դրույթների հետ համադրելիության դեպքում:
Լուսինե Ավանեսյանը հիշեցրեց և մի քանի դրույթներ վկայակոչեց Արցախի նախագահի դեկտեմբերյան հայտարարությունից, ըստ որի՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ, և տվյալ հարցի հասցեատերն Արցախի ժողովուրդն է։
Հրաժարվելով Ա.Ա.-ի ղեկավարած խմբի անդամներին օգնության շտապել՝ նա ենթակա անձնակազմին տվել է «Նահանջ» հրաման։ Դրա հետևանքով, հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում շրջափակման մեջ հայտնված Ա.Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:
Բրյուսելում փաստացի հերթական անգամ հողատուն ի լուր աշխարհի հայտնեց իր պատրաստակամությունը՝ մեր անունից Արցախը ադրբեջանին հանձնելու: Արցախը որպես սուբյեկտ այլևս գոյություն չունի Արևմուտքի դիվանագիտական բառապաշարում: Շատ հնարավոր ա, որ եկող ամսվանից մեր բոլորի մուտքը Արցախ արգելվի, որովհետև հողատուն Արցախը ադրբեջանի մաս է ճանաչում:
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանների գործողությունները պետք է դատապարտվեն և հետևանքներ ունենան:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն են՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներ Էդգար Զաքարյանի հայրը՝ Սևակ Զաքարյանը, և Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հայրը՝ Արա Ռոստոմյանը:
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը դրական քայլ է համարել՝ նշելով, որ յուրաքանչյուր նման հանդիպումից հետո նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվում։
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնվել է իր իսկ լարած թակարդում՝ Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում և սեփական իշխանությունը հնարավորինս ձգելու մոլուցքով տարված պարբերաբար հավատարմություն է խոստանում և մեկ և մյուս կողմին:
«Էական առաջընթաց», «աննախադեպ բեկում». ադրբեջանական ու արևմտյան աղբյուրներում առանձնակի ոգևորությամբ են քննարկվում Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև շուրջ 5 ժամ տևած բանակցային երրորդ ռաունդի արդյունքները: Հայաստանում, բնականաբար, նման ոգևորության առիթ չկա, ակտիվություն է միայն արևմտամետ շրջանակներում, որոնց համար կարևորը գործընթացից Մոսկվայի դուրսմղումն է ու Բրյուսելի դիրքերի ամրապնդումը:
Արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը դեմ է Հայաստանի ու Արցախի շահերին, սպառնում է մեր պետության գոյությանն ու հանգեցնելու է Հայաստանի թրքացմանը, նպաստում է Արցախի հայաթափմանը՝
«Նիկոլի այցելությունը Նիդեռլանդներ հայության մեծամասնության համար անընդունելի էր, քանի որ այն նրա անօրինական իշխանությունը վավերացնելու մի ձև էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Նիդեռլանդների Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությանը, ներքաղաքական իրավիճակին ու Նիդեռլանդների հայ համայնքի տրամադրություններին:
Genesis Armenia-ի նախաձեռնած «Արցախն ապրում է» փառատոնի շրջանակում Արցախում առաջին անգամ էկրան բարձրացավ Դավիթ և Հայկ Սահակյանցների «Օլիմպիկոս» մուլտֆիլմը։
Այո, Նիկոլ Փաշինյանը երկիրը դրել է զոհասեղանին, միայն թե կարողանա արտաքին խաղացողների մոտ ապահովել որոշակի կոնսենսուս, որ իրեն փոխարինելը նպատակահարմար չէ: Այս համատեքստում էլ կարելի է դիտարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի գործող իշխանությունն իրենց համար ընկալելի և ընդունելի է, հետևաբար՝ իրենք կողմ են, որ Հայաստանը գնա լիարժեք և համապարփակ զիջումների:
«Զգացողություն կա, որ այս ուղղությամբ դիվանագիտական նախաձեռնությունը տրվել է «Միացյալ Եվրոպային»»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքներին: