
Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ․ Պեսկով

Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրոք, մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար մտահոգված ենք իրավիճակի սրմամբ, կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամենակարևորը՝ պահպանել հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները», – պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին՝ ասել է Պեսկովը:
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: