Փաշինյանի ձեռքը սեղմած եպիսկոպոսները նոր հայտարարություն են տարածել

Նիկոլ Փաշինանյանի ընտանեկան կայքը՝ «Հայկական Ժամանակը», Փաշինյանի մոտ հանդիպման գնացած եպիսկոպոսների հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Սիրելի եղբայրներ ի Քրիստոս, սիրելի հայորդիներ.

Շատ ենք ցավում վերջին աﬕսներին մեր Եկեղեցու ներսում և մեր Եկեղեցու շուրջ առկա անառողջ մթնոլորտի համար, որ փոթորկում է մեր բոլորի հոգիները։ Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. Կաթողիկոսական ընտրությունը:

Հայ Եկեղեցու սխալ կառավարման հետևանքով և՛ եկեղեցու ներսում, և՛ եկեղեցի-պետություն հարաբերություններում հատկապես վերջին ամիսներին առավել ահագնացած ճգնաժամը աննախադեպ վտանգավոր իրավիճակ է ստեղծել ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում՝ խաթարելով մեր ժողովրդի անդորրը, հավատն ու միասնությունը։

Բազմաթիվ նվիրյալ հոգևորականների չարդարացված, հակականոնական կարգալուծությունները հաճախ տեղի են ունեցել անարդար կերպով, բացարձակապես Կաթողիկոսի միահեծան որոշումներով կամ պարտադրանքով։

Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ:

Կաթողիկոսի սխալ, կամայական կառավարման, հրամանների, նշանակումների, անարդար պատիժների, անհարկի միջամտությունների, կարգալուծությունների հետևանքով հաճախ փոթորկվում են Սփյուռքի մեր թեմերն ու առանձին հովվություններ ու վիճակներ, երբեմն ստիպված լինելով խզել կապերը Մայր Աթոռի հետ։

Կաթողիկոսի հասցեին տարատեսակ լրատվամիջոցներով և տարբեր հարթակներից ու ամբիոններից պարբերաբար հնչող երբեմն ծանր մեղադրանքները Կաթողիկոսի կամ Մայր Աթոռի համապատասխան կառույցների կողմից անուշադրության են մատնվում, չեն մեկնաբանվում, չեն հերքվում, այդ կերպ ինքնին կասկածի տեղիք տալով դրանց իսկության վերաբերյալ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու թողտվությամբ եկեղեցականների ներգրավումը ներքաղաքական գործընթացներում, հոգևորականների կողմից հնչեցված քաղաքական կոչերն ու հայտարարությունները, քաղաքական հանրահավաքներին մասնակցելն ու կազմակերպելը անընդունելի է, դատապարտելի է և հարիր չէ մեր Եկեղեցու ոգուն ու կանոններին, հակասում է ժողովրդի միասնությունը պահելու մեր Եկեղեցու առաքելությանը։

Եկեղեցու Կանոնադրության ստեղծման տևական, դիտավորյալ ձախողումները և ի վերջո այդ աշխատանքների վերջնական դադարեցումը հնարավորություն են տվել Կաթողիկոսին անցնող քսանվեց տարիների ընթացքում երբեմն Եկեղեցին կառավարել սեփական պատկերացումներով, կամայականորեն:

Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով, Ազգային Եկեղեցական ժողով կամ Ներկայացուցչական ժողով, որ պիտի գումարվեր յուրաքանչյուր տարի կամ երկու տարին մեկ՝ քննելու և լուծումներ գտնելու Հայ Առաքելական Եկեղեցու առաքելության, կառավարման, ֆինանսական, տնտեսական գործունեության, ինչպես նաև համազգային նշանակության հարցերի վերաբերյալ, միտումնավոր կերպով նախատեսված պարբերականությամբ չի իրականացվել։

ՀՀ պետակամ մարմինների, պետական գործիչների կողﬕց Կաթողիկոսի ընթացքի ու գործունեության վերաբերյալ բազմիցս հնչում են մտահոգություններ, քննադատություններ, մեղադրանքներ, որոնք մնում են անպատասխան։ Ի դեմս Կաթողիկոսի և իր հետ համագործակից որոշ հոգևորականների՝ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից Հայրենիքին ու Հայրենի պետությանը չպետք է և չի կարող որևէ վնաս, վտանգ սպառնալ:

Այս խախտումների, սխալների, բացթողումների, թերացումների շարքը կարելի է երկար շարունակել։

Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայիս ընթացքը հակականոնական, վտանգավոր, վնասակար և կորստաբեր է և չի կարող այլևս շարունակվել։ Դիմում ենք Երուսաղեﬕ և Կոստանդնուպոլսի Սրբազան Պատրիարքներին, Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասին, հոգևորականությանը, Հայրենի Պետական մարմիններին և պետական գործիչներին, ﬔր հավատավոր ժողովրդին.

Սրբազան Պատրիարքներ, որպես մեր եկեղեցու բարձրաստիճան գահակալներ և ժողովների Ատենապետներ, գլխավորեք կամ առնվազն կոչ ուղղեք, միացեք ու նպաստեք՝ ստեղծված իրավիճակից շուտափույթ ելք գտնելու համար:

Սիրելի Սրբազաններ, հոգևոր եղբայրներ, վստահ ենք, որ այս մտահոգությունը կիսում եք շատերդ: Եթե ցանկանում եք օր առաջ տեսնել Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին կրկին իր Աստվածահաճո ու ժողովրդանվեր առաքելության մեջ, առանց հապաղելու կապ պահեք Հանձնախմբի անդամների հետ, Ձեր դիրքորոշումն ու վերաբերմունքն արտահայտեք:

Մենք՝ մի խումբ եպիսկոպոսներս, գիտակցելով հանդերձ ստեղծված իրավիճակում մեղավորության մեր բաժինը, այս նախաձեռնությամբ նպատակ ունենք սկիզբ դնել Հայ Եկեղեցու բարեկարգման, որպեսզի մեր Սուրբ Եկեղեցին կարողանա հետ այսու կատարել մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից նախանշված իր անփոխարինելի առաքելությունը մեր ժողովրդի կյանքում, այս վտանգավոր ժամանակաշրջանում նպաստի հայրենի պետության ամրապնդմանը, որպեսզի Ամենայն Հայոց Կաթողիկոսը լինի բոլոր հայերի Կաթողիկոսը՝ նրանց քաղաքական ու կրոնական հայացքներից անկախ, որպեսզի մեր Մայր Եկեղեցին իրապես Մայրություն անի և համախմբի տարբեր կրոնական կառույցներում հավատք որոնող, խարխափող մեր ազգի զավակներին։

Անհրաժեշտ է մշակել և առաջին իսկ Ազգային եկեղեցական ժողովի կողմից ընդունել Հայ Առաքելական Եկեղեցու մի կանոնադրություն, որ հետ այսու Կաթողիկոսների ու Առաջնորդների հոգևոր ու իմացական կարողություններով, որակական հատկանիշներով միայն չպայմանավորվի մեր Եկեղեցու հեղինակությունը, ընթացքը, կանոնականությունը, իր Սուրբ Առաքելության իրականացումը։

Հարազատ մեր ժողովրդի միասնության ու բարգավաճման, մեր Հայրենիքի ու մեր Պետության հզորացման, անվտանգության ու հարատևության, մեր Մայր Եկեղեցու Աստվածահաճո առաքելության իրականացման համար մեր այս անձնուրաց քայլը որոշ մեր հոգևոր եղբայրների, իրավիճակից անտեղյակ որոշ լրագրողների, քաղաքական ու հասարարական գործիչների կողմից հանիրավի քննադատվում է։ Կոչ ենք անում սթափ դատել և իրատես լինել, որովհետև մենք կանգնած ենք Եկեղեցու ամբողջական հեղինակազրկման, պառակտման, մեր ժողովրդի կրոնական մասնատման վտանգի առջև։

Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու:

Եվ թող ամենատես ու ամենակալ Աստված առաջնորդի մեզ: Ամեն։

1. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան
2. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
3. Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան
4. Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
5. Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյան
6. Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան
7. Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան
8. Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
9. Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյան
10. Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան»:

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930