Արտադրական տեղամասերից դուրս բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 29-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում։ Այրվել է չշահագործվող, ինչպես նաև քանդման և ենթակառուցվածքների ապամոնտաժման փուլում գտնվող նախկին արտադրամասերից մեկը։

Հրդեհը տևել է շուրջ 50 րոպե․ ժամը 19:50-ի սահմաններում այն մեկուսացվել է, իսկ մոտ 20 րոպե անց ամբողջությամբ մարվել։ Մարման աշխատանքներն իրականացվել են ՆԳՆ Փրկարար ծառայության ուժերով, աշխատանքներին ներգրավվել են նաև ԶՊՄԿ-ի հրդեհաշիջման տեխնիկական միջոցները։

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Դրա պատճառը դեռևս հայտնի չէ, և հանգամանքները պարզելու համար կատարվում է քննությունն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930