Շուտով կհրապարակեմ Սարգիս Գալստյանի դատական նիստին կարդացած ճառը, որպեսզի այն դատավորը կարողանա վերընթերցել այն և գիշերները հանգիստ քուն չունենա. Մարգարիտա Շահնազարյան

Պետական դավաճանության մեջ մեղադրվող և 18 տարվա ազատազրակման դատապարտված Սրագիս Գալստյանի կինը՝ Մարգարիտա Շահնազարյանը, ֆեսյբուքյան իր էջում անդրադարձելէ  ամուսնու գործին։ Նա մասնավորապես գրել է.

«Փետրվարի 20-ից առ այսօր չկա Վերաքննիչից պատասխան։ Արդեն 2,5 ամիս է չկա որոշում, որպեսզի բողոքարկվի Վճռաբեկ դատարան։ Միջանկյալ տվել են ուրիշ ազգանունով ուրիշի գործի որոշում, որի պատճառը իրենց ասելով՝ շփոթմունք է տեղի ունեցել: Այդ շփոթմունքից, որը եղել է Сюзан Симонян ի ֆեյսբուքյան գրառումից հետո միայն, անցել է ևս երկու շաբաթ։

Շուտով կհրապարակեմ Սարգիս Գալստյանի դատական նիստին կարդացած ճառը, որպեսզի այն դատավորները, որոնք ուշադիր չեն լսել և այն դատավորը, ում Վճռաբեկ դատարանում կհանձնեն այս ապօրինի, քաղաքական հետապնդման հետևանքով Սարգիս Գալստյանին կարված գործը, կարողանան վերընթերցել այն և գիշերները հանգիստ քուն չունենա։

Դիմում եմ Արցախի Նախագահին, Արցախի ԱԺ պատգամավորներին, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին, Արցախի մարդու իրավունքի պաշտպանին ՝ տեր կանգնեք արցախցուն, հիշեք և գնահատեք նրա ավանդը Հայրենիքի շենացման գործում։

Կարդացեք նաև

Պահպանելով Արցախի պետական ինստիտուտները պարտավոր եք կանգնել Արցախի Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Գալստյանի թիկունքին, ում դուք լավ գիտեք, որ դատում են միայն Արցախում մնալու և դրանով իսկ որոշների գլխացավանքը դառնալու պատճառով, հայտնի նախադասության մասին է խոսքս՝ «եթե Արցախում մնա գեթ մի հայ, դա կլինի գլխացավանք»»։

Հիշեցնեք, որ 2023 թվականի դեկտեմբերին, երբ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով արցախահայերը բռնի տեղահնվեցին իրենց բնօրրանից, Սարգիս Գալստյանը և կինը մնացին Արցախում՝ հայտարարելով, որ կմնան այնտեղ և կսպասեն արցախահայերի վերադարձին։ Սակայն 2024 թվականի մարտի վերջին նրանք Կարմիր խաչի ուղեկցությամբ վերադարձել էին Հայաստան , Սարգիս Գալստյանն անմիջապես ձերբակալեվել էր, այնուհետև կալանավորվել՝ լրտեսության մեղադրանքով։

 

 

Տեսանյութեր

Լրահոս