Այդ կեղծ լուրերը կոնկուրենտ օֆիսներից էին գեներացնում. բա որ մեզ չէին ներում, ո՞նց «Իսկանդեր» տվեցին մեզ, ո՞նց առաջարկեցին ամբողջությամբ պրոհայկական Կազանի փաստաթուղթը. Շարմազանով

«ՀՀԿ-ի համար Հայաստանի անկախությունը կարմիր գիծ է։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, հայ-ռուսական պետական պայմանագրերը լիուլի սպասարկում են մեր դաշնակցային պարտավորությունները։ ՀՀ ԱԽՔ-ն էլ էր ժամանակին հայտարարում, թե ռուսները պարտադրում են մեզ մտնել Միութենական պետության կազմ, բայց ՌԴ փոխվարչապետը կտրուկ հերքեց, ասաց՝ չի եղել նման բան, հետո սրանք ասացին՝ փորձագիտական շրջանակներն էին ասում։ Հլը սրանց «լրջությանը» նայեք՝ փորձագիտական շրջանակների ասածներով են առաջնորդվում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Վերջինս նշեց՝ կեղծ է այն պնդումը, թե մեր իշխանությանը չեն ներում Սահակաշվիլուն մեդալ տալը։

«Այդ կեղծ լուրերն ընդդիմության կոնկուրենտ օֆիսներից էին գեներացնում։ Սերժ Սարգսյանից «աբիժնիկներն» էին նման բան տարածում։ Բա որ մեզ չէին ներում, ո՞նց «Իսկանդեր» տվեցին մեզ, ո՞նց առաջարկեցին ամբողջությամբ պրոհայկական Կազանի փաստաթուղթը, ո՞նց Երևանում Պուտինը մասնակցեց ՀԱՊԿ նիստին ու մեզ համար օգտակար փաստաթուղթ ստորագրեց։

Կարդացեք նաև

Մենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ջատագով ենք, ոչ թե «шестерка» դառնալու՝ իհարկե, հստակ գիտակցելով մեր դերն ու Ռուսաստանի՝ գերտերություն լինելը։ Երբեք հայ-ռուսական հարաբերություններն այնքան բարձր մակարդակի վրա չեն եղել, որքան Սերժ Սարգսյանի օրոք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս