Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին

2018թ. իշխանափոխության օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումները լուսաբանած էստոնացի լրագրողը տպավորված է, որ Արցախը կորցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ Հայաստանի վարչապետ։

Այս մասին լրագրողն այսօր բարձրաձայնեց Էստոնիայում գտնվող Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միչալի համատեղ ասուլիսի ժամանակ։

«Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Հայաստանի վերահսկողության ներքո չէ, բայց դուք շարունակում եք մնալ վարչապետ, դա տպավորիչ է»,-ասաց լրագրողը։

Էստոնացի լրագրողի դիտարկմամբ՝ Փաշինյանը հիմա Մոսկվայի հետ շփումներում այլևս ստիպված չէ զգուշավոր լինել իր բառերի մեջ։ Նա ուղիղ հարցրեց Փաշինյանին՝ արդյո՞ք պատրաստ եք դուրս գալ ՌԴ ազդեցության գոտուց և ինչպե՞ս եք տեսնում հետագայում ձեր հարաբերությունները ՌԴ հետ։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ դիվանագիտության մեջ և միջազգային հարաբերություններում միշտ ճիշտ է ընտրել բառերը․

«Ցանկացած հարաբերություն կփչանա, եթե բառերի ընտրության մեջ ուշադիր չլինենք։ Ինչ վերաբերում է ՌԴ հետ մեր հարաբերություններին, դրանք հիմնվում են և պիտի հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա։ Եթե տեղյակ եք, մենք որդեգրել ենք բալասավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք մեր արտաքին քաղաքականությունը չենք պատկերացնում և չենք կառուցում մի ուղղությամբ։ Դրա արտահայտություններից մեկը վերջերս ՀՀ-ում ընդունված օրենքն է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը տալու վերաբերյալ։ Այդ օրենքը մենք դիտարկում ենք նաև որպես լրացուցիչ խթան՝ մեր ժողովրդավարական բարեփոխումների համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930