«Փաշինյանն իր իշխանության գալն է տոնում. պարտված ղեկավար ունեցող քաղաքացին ինչպե՞ս կարող է հպարտ լինել. Անահիտ Հակոբյան

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված և ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը նշվող Քաղաքացու օրը տոն չի համարում։

«Սա ՀՀ քաղաքացու համար տոն չէ, սա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրն է, որը պետք է դիտարկենք բացասական առումով, նա իր իշխանության գալն է տոնում։

Իր վարած քաղաքականության արդյունքում ունենցանք Արցախի, ՀՀ տարածքների կորուստ, և ՀՀ քաղաքացին հայտնվեց շատ ծանր վիճակում։ Ի՞նչ քաղաքացու օր են նշում, երբ այսօր նույն այդ քաղաքացին չունի կենսամակարդակի ապահովվածություն, ապրելու նորմալ պայմաններ, սահմանների անվտանգությունն ապահովված չէ։ Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում ի՞նչ գաղափարախոսությամբ է նշում օրը, ինձ համար ուղղակի անընդունելի է»,- 168.am հետ զրույցում նշեց  Անահիտ Հակոբյանը։

Ըստ մեր զրուցակցի, այս տոնը նշում են այն դեպքում, երբ քաղաքացին լիիրավ քաղաքացի է իր պետության համար, պետության տարածքները մասնատված չեն, սահմաններն ապահովված են լինում։ Միայն այս դեպքում պետք է տոնել։

Կարդացեք նաև

«Հիմա «Կրթվելը նորաձև է» նշանաբանով, ինչ-որ ենթատեքստերով պետությունը տանում են դեպի անկման։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ասում է՝ «հպարտ քաղաքացիներ», պարտված ղեկավար ունեցող քաղաքացին ինչպե՞ս կարող է հպարտ լինել։ Հպարտ էինք, երբ հաղթանակած պետության քաղաքացիներ էինք։

Պարտված ղեկավարը չի կարող մնալ իշխանության ղեկին, պատմության մեջ նման բան չկա, առավել ևս, որ պարտված ղեկավարն իր քաղաքացիներին անվանի «հպարտ քաղաքացիներ»»,- ընդգծեց Անահիտ Հակոբյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով առավոտյան իր ֆեյսբուքյան էջում շնորհավորանք է տեղադրել՝ նշելով, որ «Քաղաքացու օրն այն մասին է, որ ժողովուրդը՝ այսինքն ՀՀ քաղաքացիների հավաքականությունն է իշխանության տերը մեր երկրում»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 21-ին Կառավարությունը հավանության էր արժանացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի փոփոխությունները, որով առաջարկվում էր նաև նշել Քաղաքացու օրը՝ որպես տոն։ Այս օրը նշելու նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանինն է։

Տեսանյութեր

Լրահոս