Անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնեք, դուք ունեք իմ լիակատար աջակցությունը. Սամվել Շահրամանյան

«Դուք գիտեք, որ ես լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը: Պարբերաբար հանդիպում ենք, մանրամասն տեղյակ ենք իրականացվող աշխատանքներից, նաև ձեր հանդիպումների արդյունքում ձեզ առաջարկվող որոշումների տարբերակների մասին: Իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն՝ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեք»,- այսօր Արցախահայերի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ զրույցում Ազատության հրապարակում տեղադրված վրանում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:

Վերջինս նկատեց՝ ինքը տեղյակ է, որ ՀՀ կառավարության՝ արցախցիների առաջարկվող ծրագրերն ունեն բազմաթիվ թերություններ:

«Բնակարանային աջակցության ծրագրի հենց սկզբնական փուլում ասել եմ, որ դա տապալված ծրագիր է, ունի բազմաթիվ խնդիրներ, և արցախցիները դրանից չեն օգտվելու:

Տեղյակ եմ, որ դուք առաջիկայում պետք է որոշում կայացնեք ու ներկայացնեք կառավարությանը: Ցանկացած որոշում ձեր կողմից ես համարում եմ, որ դա մեր ժողովրդի կողմից կայացված որոշում է, և ես ես պատրաստ եմ աջակցել: Այդ թվում, եթե դուք որոշեք գրասենյակային պայմաններում աջակցել, պատրաստ եմ Արցախի ներկայացուցչության հնարավորությունները տրամադրել: Սա որպես առաջարկ կարող եք ընդունել»,- ասաց Սամվել Շահրամանյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս