Երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն ակտիվացրել են սահմանի սահմանազատման և սահմանագծման խնդիրների քննարկման գործընթացը, պարզ դարձավ, որ այս ուղղությամբ կողմերը սկսել են շարժվել դեպի միմյանց, գրում է հոդվածագիր Ստանիսլավ Տարասովը Regnum-ում «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց» վերտառությամբ հրապարակված հոդվածում:
Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված ադրբեջանական զինված ուժերը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մինչև 2022-ի հունվարի 1-ն արցախահայության նկատմամբ կատարել են 69 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է ընդհանուր 54 քրեական գործ:
Արցախի Ճարտար քաղաքում հունվարի 19-ին ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան։ «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Արցախի Հնրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
ՌԴ ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում կոնկրետ քայլերի է անցնում: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին ասել էր, թե Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում։
Այսօր՝ հունվարի 21-ին, «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների հանդիպում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարի տեղակալ գնդապետ Գորբունովի հետ:
«Այս ամենը սահմանազատման ու սահմանագծման փաթեթի շրջանակներում է: Խոսել ԽՍՀՄ-ի ու այլ քարտեզներից, այսօր մեզանից որևէ մեկը չի կարող ասել՝ սկսած ՀՀ ղեկավարությունից, վերջացրած մեզանից յուրաքանչյուրով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նաև իշխանությունների այն հայտարարություններին, թե սահմանին պետք է երկուստեք տեղի ունենա զորքերի հայելային հետքաշում, ապա հավելեց.
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն սցենարը, որը մտածել էին պատերազմից անմիջապես հետո, Արցախում որոշել են այժմ իրականացնել։ Խոսքն այն մասին է, որ կառավարմանը ներգրավվի նաեւ ընդդիմությունը եւ նախկին նախագահներն ու փորձառու այլ կադրեր։
Արցախի Հանրապետությունում առաջիկայում կիրականացնեն կադրային փոփոխություններ: Կհրավիրվեն մասնագետներ, ովքեր իշխանության ներկայացուցիչներ չեն, սակայն ունեն մասնագիտական լուրջ որակավորում և կկարողանան առկա բացերը լրացնել:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն:
Արցախի Հանրապետության ՄԱրդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել:
Շարունակելու ենք ակտիվորեն և համառորեն պաշտպանել Արցախի շահերը, մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, բոլոր միջոցներով ամրապնդել համահայկական միասնականությունը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը պնդում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցի համար հիմնական խոչընդոտն Ադրբեջանն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր հայրենակիցներից տեղեկացանք, որ զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսել են Ստեփանակերտում նման խոսակցություններ պտտվել, իսկ վերջին շրջանում այդ զանգերն ավելի հաճախակի են դարձել։
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հարավային թևում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության պետական ծառայությունը:
ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության անցում չի լինի: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:
Հարգելի քաղաքացիներ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում «ադրբեջանցիների Արցախի Հանրապետության որոշ գյուղեր ազատ մուտք գործելու, տեղի բնակիչների սեփական ուժերով նրանց հակազդելու ու այդ պատճառով պատասխանատվության ենթարկվելու» վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է վերը նկարագրված դեպքի հանգամանքները, Ադրբեջանի հատուկ ծառայություններին տրամադրված տեղեկությունների բովանդակությունը, ծավալը, ինչպես նաև արարքի կատարման շարժառիթներն ու նպատակները:
Արտակ Բեգլարյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ:
ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքում 600 բնակիչ է ապրում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շոշի համայնքապետ Էրիկ Աբրահամյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախում հաշվառված առանձին խմբերի համար միանվագ դրամական օգնություն սահմանելու մասին կառավարության որոշումները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
«Այդտեղ գրված է, որ գործընթացը պետք է լինի բաց, և, մասնավորապես, քաղաքական բոլոր ուժերը մասնակցեն քննարկումներին, ինչպես նաև՝ որ թե՛ քննարկումների ժամանակ, թե՛ ապագա հանձնաժողովի կամ աշխատանքային խմբի աշխատանքներին ներգրավվեն տարբեր ոլորտներից մասնագետներ: Վերջապես այնտեղ հստակեցված է նաև, որ պետք է մասնակցեն նաև այն համայնքների Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց կարող է վերաբերել այդ սահմանազատման և սահմանագծման արդյունքները»:
Ալիևը հասկանում է, որ միգուցե ժամանակը կարող է ի վնաս իրեն աշխատել, որովհետև նրանք երբեք չեն ունենալու այնպիսի նվեր, ինչպիսին այսօր Հայաստանի իշխանություն կոչվածն է: Եվ, բնականաբար, Ալիևը շտապում է ստանալ հնարավորինս առավելագույնը, կամ այն, ինչ Ալիևին խոստացել է այս կապիտուլյանտ իշխանությունը: Ես դա չեմ բացառում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձին խմբերի անձանց համար միանվագ դրամական օգնություն սահմանելու մասին:
Ձյան տեղումների պատճառով Արցախի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Օրերս հրապարակվել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այս տարվա զեկույցը, ուր առանձին գլուխ նվիրված է հետպատերազմյան շրջանում, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերում անցած տարվա հայաստանյան զարգացումներին 2020 թվականի զինադադարը դադարեցրեց վեցշաբաթյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, սակայն պարբերական փոխհրաձգությունները հետպատերազմյան շրջանում ստեղծում են անկայուն իրավիճակ, պնդում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության այս […]
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն հունվարի 15-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Այս մասին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: