Նշվում է, որ ընդհանուր առմամբ այդ դիրքում ոչնչացվել է 152 մմ տրամաչափի երկու հրանոթ և 60 արկ:
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում տեղի է ունենում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Նախաքննությունը շարունակվում է։
74-ամյա Արմո Սանամյանն այն հազարավոր արցախցիներից է, որը արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանվել է իր բնակավայրից՝ Հադրութի Մեծ Թաղեր գյուղից։
ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանի և ՌԴ-ի միջև կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, որը ստեղծում է լավ հնարավորություն աշխատելու գրեթե բոլոր ոլորտներում, որից ամենանշանակալին տնտեսական ոլորտն է։
Արցախի Հանրապետության թեմի առաջնորդ առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ մարդիկ մտահոգ են Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակով և ճիգեր են գործադրում իրականությունն իմանալու համար։
Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
«Իշխանությունը փորձում է ամեն գնով հանրությանը համոզել, որ իր հռչակած «խաղաղության դարաշրջանը» կենսունակ է և որ մյուս ուժերը միայն պատերազմ են բերելու։
83-ամյա Զոյա Ծատրյանը մինչ 44-օրյա պատերազմն իր փոքրիկ ընտանիքի հետ ապրում էր ԱՀ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում։
«Ադրբեջանցին երբեք հետ չի քաշվելու, ադրբեջանցուն պետք է տշել: Դա շատ պարզ տրամաբանություն է: Եթե Փաշինյանը ասում է՝ տեսա՞ք՝ ոնց ստացվեց, դա նշանակում է երկու բան՝ տղա ջան, դու կամ չես հասկանում՝ ինչ ես անում, չես տիրապետում իրավիճակին, որովհետև այն, ինչ քո հետ պայմանավորվում են, չեն կատարում, այսինքն՝ դու այդքան հեղինակություն չունես ոչ միայն քո երկրի ներսում, այլև դրսում, ուրեմն՝ ճիշտ կանես՝ լավով գնաս, որ քո տեղը գա մարդ, որը կկարողանա գոնե քո ստորագրած խայտառակ փաստաթղթին հետևողական լինել, որ պարտադրի հակառակորդին պահպանել քո ստորագրած կապիտուլյացիան, կամ ինքնահրկիզվի, որովհետև դու չկաս»:
«Նիկոլ Փաշինյանն Արցախն արդեն վաճառել է. օրերս ասաց՝ հա՛յ ժողովուրդ, ես արդեն վաճառել եմ քո հայրենիքը։ Նա եկել էր Ազգային ժողովում ընդամենը դրա մասին տեղեկացնելու։ Ես կարծում եմ, որ այլևս վիճակը նետված է, հետադարձ ճանապարհ չկա ու պետք է անցնել ռուբիկոնն ու ազատվել այս չարիքից, որովհետև դեռևս հնարավոր է փրկել իրավիճակը»։
Նիկոլ Փաշինյանը, ով արցախյան բանակցությունների ողջ էությունը այդպես էլ չհասկացավ ու դրանք սկսեց սեփական կետից, պարբերաբար հրապարակ է նետում մինչև 2018թ․ բանակցային գործընթացը խեղաթյուրող թեզեր, շահարկում է բանակցային գործընթացն ու նախկիններին մեղադրում հողեր հանձնելու պայմանավորվածությունների մեջ: Դրանք, ըստ էության, արդարանալու և սեփական սխալներն ու որոշումներն արդարացնելու անհույս փորձեր են:
«Երեխես չի իմացել, որ Արցախը գրավել են. ես հեռուստացույցն անջատում եմ, որ երեխես չլսի, ասում եմ՝ թող հանգիստ մնա,- 168.am-ի հետ զրույցում հուզմունքը խեղդելով ասում է 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան, ապա որդու նկարին նայելով՝ նրա համար լսելի ձայնով հավելում,- Արեգասարը գրավված չի»:
«Եթե մեզ մոտ ճիշտ կառավարումն աշխատեր այն պահին, երբ ադրբեջանցիների առաջնագիծը բավականին կտրվել էր հիմնական ուժերից, և նրանց կոմունիկացիոն ամբողջ ուղիները դեռևս գտնվում էին մեր վերահսկողության տակ, մենք կարող էինք նրանց կոմունիկացիայի օղակը փակել, չէին կարողանա Շուշին գրավել, որը չարվեց»:
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին կարծիք հայտնեց, որ բանակցային գործընթացն արդեն վերաֆորմատավորվել է, և ակնհայտ է, որ բանակցային գործընթացը Խաղաղության համաձայնագրի շուրջ ընթանալու է ԵՄ հովանու ներքո, քանի դեռ ՌԴ-ն այլ որոշումներ չի կայացրել:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ Ազատության հրապարակում հանուն Արցախի ու Հայաստանի փրկությանն ուղղված բողոքի ակցիաների վերաբերյալ յուրաքանչյուր հոգևորական իր յուրահատուկ մոտեցումն ունի։
Արցախում ավարտվել են «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող՝ Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները:
Ինչպես այլ երկրների սահմանադրությունների մեծամասնությունը, ՀՀ Սահմանադրության տեքստը ևս սկսվում է նախաբանով: Սահմանադրության նախաբանները սովորաբարներառում են դրույթներ Սահմանադրության պատմական և քաղաքական նախադրյալների, սահմանադրության ստեղծման շարժառիթների վերաբերյալ:
Ապրիլի 17-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստանի ու Արցախի համար արդեն կրիտիկական պահ է, և ազգը պետք է ոտքի կանգնի։
Հ.Յ.Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդր. Կոմիտէն խոր մտահոգութեամբ կը հետեւի Թուրքիոյ եւ Ատրպէյճանի կողմէ Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմելու գործընթացին։ Ասոր իբրեւ հետեւանք, Հայաստանն ու հայ ազգը այսօր կը գտնուին գոյութենական, լինել-չլինելու ծանրագոյն վտանգին դէմ յանդիման։
Խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են ստուգել տեղանքն ու մաքրել ականներից ու չպայթած զինամթերքից: Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։
Տեսեք, թե այսօր Հայաստանի ղեկավարներն ինչ արտահայտություններ են անում, հարց են տալիս՝ Արցախը մեզ պե՞տք է, կոնկրետ չեն ուզում պատասխանել։ Բայց կրկնում եմ՝ մենք հանդուգն քայլի տեր մարդիկ ենք, դա մեր մեջ կա, մենք պայքարելու ենք։ Ով մտածում է, որ Արցախը չի լինելու՝ գլուխը պատովն է տալիս, Արցախը կա ու կմնա, դրոշը կա ու կմնա։ Բա դրոշի համար ենք մենք այդքան պայքարել»,- հավելեց մեր զրուցակիցը։
Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմից։
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի Սբ պատարագ է մատուցվել Ամարասի վանական համալիրում, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնության կարգ է կատարվել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սերգո Շաքարյանը ձերբակալվել է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանն է:
«Փաշինյանն ասում էր, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, և ինքն իրավունք չունի նրանց ներկայացնելու, այդ ինչպե՞ս է հիմա նրա ճակատագիրը որոշում։ Փաշինյանը պատրաստվում է երկիրը տանել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և դրանով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Ստեփանակերտի կենտրոնական շուկայում մարդկանց աղմուկը մի պահ խլացնում է ռադիոյով հնչող Նիկոլ Փաշինյանի բարձր ձայնը։ Արցախցիներն ուշադիր հետևում են նրա ելույթին, անհանգստանում են՝ այս անգա՞մ ինչ է պատրաստվում անել իրենց հայրենիքի՝ Արցախի հետ։