«Թյուր է այն կարծիքը, թե Հայաստանը կարող է ընտրել հավաքական արևմուտքի պլանը, իսկ Արցախը՝ ռուսական պլանը». Հակոբ Հակոբյան
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է.
«Աննորմալություն է, երբ բնականոն կյանքդ և կյանքի ճանապարհդ ապահովվում են ռուսական խաղաղապահները, իսկ դու երկրի ներսում գեներացնում ես հակառուսական արշավ։ Ցավոք, իշխանությունները մոլորվել են պլան А-ի և պլան Б–ի մեջ:
Թյուր է այն կարծիքը, թե Հայաստանը կարող է ընտրել հավաքական արևմուտքի պլանը, իսկ Արցախը՝ ռուսական պլանը:
Հարկավոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանը Ռուսաստանի կենսական շահերի գոտում է գտնվում, և դասեր քաղելով պատմությունից՝ հույսեր չկապել Արևմուտքի հետ, որը Հարավային Կովկասը դիտարկում է ընդամենը դիմակայության գոտի»։