«Այդ օրերի խոսուն վկաներն են այն բացառիկ լուսանկարները, որոնցում երևում է հայկական գեղեցիկ ու հզոր քաղաքի ողբերգական վիճակը։ Թերևս, պատմությունը ցույց է տվել, որ թուրք մարդն իր վերաբերմունքը, պետական նպատակներն ու տակտիկան չի փոխել։ Սակայն պատմության կրկնվող ընթացքի մեջ գրեթե նույնությամբ կրկնվում է նաև հայ մարդու վարքագիծը։ Արդյունքում սերունդները սպանվում են, զոհվում, մահանում մարտի դաշտում, իսկ մենք դասեր չքաղելով՝ հող ենք նախապատրաստում մեր դեմ կատարվելիք ապագա կոտորածների համար։
Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Արցախին։ Այս մասին հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար, տիկին Նիկոլա Ստանիշը՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովի բացմանը։
«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամների կողմից շարունակվում են այցելությունները 44-օրյա պատերազմում զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներին։
Կազանում նախօրեին ավարտվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքը։ Նիստի ավարտին ԵՏՀ-ի և Ուզբեկստանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, իսկ դրա շրջանակում քննարկվեցին ԵԱՏՄ արդիական խնդիրներն ու հարցերը։ Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղըզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։
Ապրիլի 28-ի դրությամբ ռուս խաղաղապահները Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կետում օգնության խնդրանքով մոտ 3600 դիմում են ստացել։
Արցախի հյուսիսային ուղղությունից`«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այս հայտարարությանը՝ նշեց, որ նրա ցանկացած խոսք, հայտարարություն պետք է ընդունել՝ որպես հաղորդում հանցագործության մասին, և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։
Արցախյան հատվածում կազմակերպության աշխատանքները կոորդինացնում է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Սուրենի Ղարամյանը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Մենք պատերազմի ժամանակ տեսանք, թե մեր ժողովուրդն ով է: Մեր ժողովուրդը աշխարհի լավագույն ժողովուրդներից է, որովհետև ընտանիքից ծնված ազգ է, չէ՞ որ Հայկի ընտանիքն է մեր նախահիմքը: Ինչո՞ւ է մեր ընտանիքը այդքան ամուր, որովհետև մեր ենթագիտակցականում ամենախորը ընտանեկան մտածողությունն է: Հետևաբար, մենք ազգ-ընտանիքի պետք է վերածվենք: Տարիներ շարունակ մեզ ազգից քանդելով՝ բերեցին վերածեցին ամբոխային հասարակության մտածողության, հիմա մենք ուղիղ հակառակով պետք է վերականգնենք մեր ընտանիք-ազգը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Շատ էր սպասում, շատ-շատ, երազում էր, անընդհատ մտածում էր, որ տղա լինի՝ հոր անունը՝ Լյովա կդնի։ Կնոջն ասել էր, եթե տղա լինի՝ ես եմ որոշողը, եթե աղջիկ լինի՝ դու ես որոշողը․․․ Բոլոր երեխեքին, աշխարհին խաղաղություն լինի, անհոգ, երջանիկ մեծանան, թող մանուկների աշխարհում միշտ խինդ լինի, ժպիտ լինի, ծիծաղ լինի, թող խաղաղությունը հարատևի, խաղաղ երկնքի տակ ապրեն մեր երեխեքը»։
Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ներկայումս տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, ասաց, որ ներկայումս ծավալվող աշխարհաքաղաքական տարերայնությունը կանխատեսելի էր:
Արցախում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրումը Ստեփանակերտի և շրջանների բուժհաստատություններին:
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը պայմանավորվել են Արցախյան հարցի կարգավորման գործընթացում կոնկրետ նախաձեռնություններով հանդես գալ:
«Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահն է եղել, եթե հայտարարություն է արել, թող գնա իր հայտարարություններին պատասխան տա։ Միքայելյան Սասունը չպետք է պատասխան տա, Միքայելյան Սասունը որպես զինվոր, հրամանատար՝ իր զենքը վերցրել, գնացել կռվել է»։
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրեական գործ:
Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Արցախում ապրիլի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
«Փաստ» օրաթերթը գրում է. <«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ զրուցել ենք Հայաստանի առջև առկա մարտահրավերների, անվտանգային միջավայրի մասին, անդրադարձել նաև Բաքվից հնչող կոշտ հայտարարություններին: «Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ինքնին նոր մարտահրավեր էր դնում Հայաստանի առաջ: Մենք գիտենք, որ ստորագրությամբ հանձնվեցին տարածքներ, որոնք չէին տրվել ռազմական ճանապարհով: Այդ տարածքներն անվտանգային, ռազմավարական նշանակություն ունեին Հայաստանի համար: Սյունիքի պարագայում խնդիրը մի փոքր այլ էր:
«Ստացվում է, որ հայկական կողմը մարսել է պատերազմը, մարսել է Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը, հռետորաբանությունը, մարսում է այսօր առկա անվտանգային լրջագույն սպառնալիքները, որոնց մենք առերեսվում ենք Սյունիքում, և այդ ամենի ներքո կարևորում է բացառապես սահմանների բացվելը, կոմունիկացիաների վերականգնվելը և Թուրքիայի հետ եղբայրությունը: Որքանո՞վ է սա տրամաբանական»:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին հանդիպել է արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հետ:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն օրեր շարունակ հեռակա բանավեճի մեջ էր ԱԽ-ի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք պնդում էին՝ պատերազմի 4-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում, 2-3 օրվա ընթացքում մարտական գործողությունները կանգնեցնելու միջոցներ ձեռնարկելու առաջարկ չի արվել Օնիկ Գասպարյանի կողմից: Մինչդեռ ապրիլի 24-ին «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում, Օնիկ Գասպարյանի խորհրդական աշխատած Վլադիմիր Պողոսյանը, ըստ էության, կրկնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պնդումն ու ԱԽ գաղտնազերծումները (24:31-24:33):
Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել.
Ահա այս իրողությունների ֆոնին, համադրելով Արայիկ Հարությունյանի ոչ ֆորմալ կոնսենսուսը Մուրադովի հետ և նրա վերջին այցը՝ գոյության իրավունք է ստանում հարցը, թե ինչո՞ւ հատկապես Մոկսվայից վերադառնալուց հետո Արայիկ Հարությունյանը խոսեց հոկտեմբերի սկզբին պատերազմի կանխորոշված ելքի ու այն չդադարեցնելու իրողության մասին։
Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերն առաջ էին եկել, սակայն հետո կրկին վերադարձել էին հին տեղակայման դիրքեր։
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը կրկին առաջացել են դեպի այն դիրքերը, որտեղ հայտնվել էին ապրիլի 26-ին, սակայն հետո հետ էին գնացել:
Արայիկ Հարությունյանը լավ կանի հանձնարարությունները կատարելիս կամ սեփական նախաձեռնությամբ հանդես գալիս ականջալուր լինի գոնե իր անմիջական ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, ում փորձում է պատասխանատվությունից ազատել նման էժանագին միջոցներով։