Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա

168.am-ի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մեկնել է Մոսկվա:

Թե ինչ նպատակով է Արայիկ Հարությունյանը մեկնել ՌԴ մայրաքաղաք, և ինչ շրջանակների հետ է այնտեղ հանդիպելու, կտեղեկացնենք ավելի ուշ:

Ենթադրաբար Արայիկ Հարությունյանը ռուսական քաղաքական վերնախավի հետ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկն ընդունելուց հետո իր հետագա պաշտոնավարման հետ կապված հարցերը ճշգրտելու խնդիր ունի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31