Ադրբեջանը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը հանել է և վերանորոգելու անվան տակ ոչնչացնում է հայկական հետքը։ Օրեր առաջ էլ թշնամին ոչնչացրել էր եկեղեցու մուտքի մոտ գտնվող հրեշտակներին։
Դիլիջանի միջազգային դպրոցում մայիսի 2-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովին։
«168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը հակամարտ երկրներ կարևոր է, քանի որ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների համար նոր իրավիճակում: «Այսինքն՝ վերջին այցերը տեղի էին ունեցել պատերազմից հետո, երբ այն դեռ նոր էր ավարտվել, դա էր տարածաշրջանի նոր իրավիճակը, որում որևէ երկիր, բացի Ռուսաստանից, դեռ դիրքավորված չէր»:
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստորեն դատապարտել է Արդբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթների քանդումը:
«Ցեղասպանության կանխարգելման և նրա պատժի մասին կոնվենցիայում 2-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է, որ ցեղասպանություն են համարվում այնպիսի գործողությունները, որոնք անհնարին են դարձնում մարդու բնակվելը իր բնակվելու վայրում։ Այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում, Ստեփանակերտում, այլ գյուղերում, Արցախում, այդ կրակոցները․․․ դրանք հենց 3-րդ կետին համապատասխանող հանցագործություններ են, ցեղասպանության եզրույթի ներքո դիտարկվող գործողություններ են, և այս առումով անպաշտպան թողնել այն գյուղերը, որոնց մասին գիտենք, դա, կներեք, աջակցություն կամ մասնակցություն է ցեղասպանական գործողություններում՝ արդեն հայկական իշխանության կողմից։ Ցավոք, մենք այսօր չունենք այնպիսի իշխանություններ, որոնք ապահովում են թե՛ մարդու, թե՛ ազգային անվտանգությունը»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արդբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:
Այսօր ծառայության սակրավորական խմբերը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում։ Մասնավորապես, «Պուշկեն յալ» տեղամասում, Ն․Հոռաթաղ համայնքի տարածքում։
Արցախում մայիսի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։
Արմատներով հրազդանցի, 37-ամյա Մեսրոպ Սարիբեկյանը՝ մասնակցելով Արցախյան 44-օրյա պատերազմին, համարում է, որ իր կյանքի գերնպատակը կատարել է՝ լուծել է հոր վրեժը, որն անհետ կորել է Արցախյան ազատամարտի ժամանակ: Մեսրոպ Սարիբեկյանն արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում արվող շինաշխատանքներին։ Գրառման մեջ ասվում է․
Արցախի Հանրապետությունում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այս տարվա ապրիլի 30-ի դրությամբ (միջին հանրապետական գներով հաշվարկված) կազմել է 63 հազար 449 դրամ, որը 4,7 տոկոսով գերազանցում է ապրիլի 1-ին հաշվարկված արժեքին ( 60 հազար 603,7 դրամ):
Մայիսի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, տեղեկացնում է ՊՆ կայքը:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի շրջանում այսօր՝ մայիսի 3–ին, իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմական գործողության մասնակցի ևս մեկ աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին ընդունել է «Իքս Գրուպ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Խաչիկ Խաչատրյանին և ընկերության կազմում գործող «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանին:
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների որոնման աշխատանքները մայիսի 3-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։
Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի և Ասկերան քաղաքների հարակից տարածքներում նախատեսվում են ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Արցախի ԱԺ նախագահը նախօրեին արձագանքել է Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավարի՝ թվիթերյան էջում կատարած գրառմանը, որում վերջինս նշել էր, որ հունիսին Ստեփանակերտն անցնելու է զորքերի վերահսկողության տակ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Ինչպես և խոստացել էի, տեղեկացնում եմ, որ որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն արձագանքել է Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքերի ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի հայտարարությանը, թե «հունիսից Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ»:
Ադրբեջանցիներն ու թուրքերը երազում են վերցնել Ստեփանակերտն իրենց վերահսկողության տակ, բայց նման հայտարարություններ անելը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովի վերջին գրառմանը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախը հասնելու է լիակատար ազատության նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է՝ ի պատասխան Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովի «Թվիթեր»-ի այն գրառման՝ թե իբր 2020թ նոյեմբերի 10-ի հայտարարության կետերից մեկով Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանի հսկողության ներքո։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է։
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում է գտնվում շուրջ 6300 արցախցի տեղահանված ընտանիք՝ 25 հազար քաղաքացի։ Այս մասին նշել է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը՝ Դիլիջանում կայացած «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով քննարկման ընթացքում։
Արցախում «ճգնաժամային» և «վառվող» խնդիրների լուծումը տրված է:
Անցած տարվա սպետեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերջում շուրջ 110 հազար մարդ է տեղահանվել Արցախից, իսկ հետպատերազմյան շրջանում ՝ 39 հազար մարդ։ Այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով համաժողովի ընթացքում ներկայացնելով պատերազմի հետևանքով Արցախի կրած վնասները։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել բնակարանաշինության պետական ու բարեգործական ծրագրերի իրականացման աշխատանքներին։
Մայիսի 1-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: