Հանրության սպասումը, նույնիսկ կասեի մանդատը` Արցախի փրկությունը չի։ Դա 2022ին էր։
Այսօր` վաղ առավոտյան մեր աշխատանքային խումբը մեկնել է Գորիս` կապված արցախահայերի բռնի տեղահանումների հետ` անհրաժեշտ ուսումնասիրությունների և փաստահավաք աշխատանքների նպատակով:
Նրա խոսքով՝ այդ մարդիկ տարհանվում են, որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ եղան, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրեցին իրենց տները, գյուղերն ու համայնքները:
Կանադայում հնչում է Արցախի օրհներգը, կանադական հեռուստաալինքերը խոսում են Արցախի մասին
Հայրենիք ունենալուն արժանի են միայն մեր նահատակ հերոսները, պայքարող արցախցիներն ու հայ զինվորը, իսկ մենք դեռ պիտի որոշենք՝ արժանի՞ ենք Հայրենիք ունենալուն, թե ոչ:
Պատմության մեջ կարմիր թելով անցնելու է այս միտքը. «Նիկոլը չէր կարող հանձնել Արցախը և չէր սպանի հազարավոր երիտասարդ կյանքեր, եթե Հայաստանում, իրեն հարգող քիչ թե շատ նորմալ մարդիկ, թույլ չտային նրան դա անել: Նիկոլի հետ հանցակից է եղել նաև հայ մտավորականությունն ու իրեն գիտակից համարող յուրաքանչյուր հայ»:
Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան, և ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ցանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները:
Իշխանությունները երաշխիքներից խոսելու իրավունք չունեն. այդ երաշխիքներն Արցախը հասցրին Ցեղասպանության
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արցախում այս պահին էլ տեղի է ունենում բռնի տեղահանություն, այնպես չի, որ մարդիկ իրենց ցանկությամբ են լքում հայրենի օջախները, բնօրրանը:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արցախին ի աջակցություն և Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների դեմ բողոքի բազմահազարանոց ցույցերը անհանգստացնում են ոչ միայն իշխանություններին, այլև այս իշխանությունների գլխավոր գործընկերոջը՝ Թուրքիային։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից մարդիկ մասսայաբար տեղափոխվում են Հայաստանի Հանրապետություն։
Արցախցի Լուսե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Քեզ կտանեմ իմ հետ»։
Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ։
Ճարտա՜ր, ուզում չի քեզ թողիմ, կրացալ չինք պահիլ, գերեզմանների լացն իմ լսում․ արցախցի կնոջ հրաժեշտը
Դուք էլ տենց կանեք, չասեք սա էր մեղավոր, նա էր մեղավոր, սա չարեց, նա չարեց:
Ստեփանակերտում հագուստի խանութի տնօրենը հագուստը բաժանում է փախստականներին
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1,050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Ստեփանակերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։
Հրապարակախոս, սումգայիթյան, Մարաղայի ջարդերի վավերագրող Բակուր Կարապետյանի խոսքով՝ արցախահայերի ինտեգրումն Ադրբեջանի կազմ և ադրբեջանցիների հետ համակեցությունն անհնարին բան է, այսօր այս ամենն ավելի անհնարին է դարձել, քան, օրինակ, 30-40 տարի առաջ էր, քանի որ Ադրբեջանը վայրագ ու ցեղասպան քաղաքականությամբ պայմանավորված՝ գործընթացը դժվարացրել է։
Մի քանի րոպե առաջ Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվեց, սա կարևոր քայլ է մարդկանց տառապանքը մեղմելու համար։
Ռուս խաղաղապահներն ապահովել են հումանիտար բեռների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։
Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը կմեկնեն Հայաստան, քանի որ չեն ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և վախենում են էթնիկ զտումներից:
Արցախից լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանլկարը՝ գրելով. «Մարդիկ չգիտեն՝ ինչ անեն։ Մի մասը հողարկավորել են իրենց հարազատներին, մի մասը մտածում է, թե ինչպես դիակները տեղափոխի Հայաստան, մի մասն էլ մտածում է՝ նորից հողից հանի հոր, որդու, եղբոր, ամուսնու դին, թե չէ»:
Այսօր Հանրապետության Հրապարակում ընթացող համաժողովրդական շարժման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դիմեց այն մարդկանց, որոնք այսօր հրապարակում չեն, սակայն վաղ թե ուշ լինելու են։ Այնուհետև անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությանը, ասաց՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ձախողել է ՀՀ ամբողջ արտաքին քաղաքականությունը։
Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, Էրդողանի ու Ալիևի կամակատա՞րը, միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Հայաստանն ու Արցախն ունեն երեք սպառնալիք՝ Էրդողան, Ալիև, Փաշինյան»,- Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ եթե Արցախում էթնիկ զտում տեղի ունենա, ապա միակ մեղավորը ռուսներն ու ադրբեջանցիներն են։
Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Եթե երկիրը կործանվում է և մենք կորցրել ենք Արցախը, ի՞նչ անենք։ Հաջորդը լինելու է Վարդենիսը, Սյունիքը և մնացած տարածքները։ Երբ երկիր ենք կորցնում, մի թե՞ պիտի մտածենք անձնականի մասին»,-եզրափակեց Դավիթ Շահնազարյանը։