Ստեփանակերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին

Ստեփանակերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

Այս գործընթացն իրականացվել է Եվլախում սեպտեմբերի 21-ի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել են աշխատակազմից։

Հրապարակումներում նշվում է նաև, որ Ստեփանակերտի էներգետիկ համակարգն Ադրբեջանին միացնելու նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս 2021 թվականից։

Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930