Բաժիններ՝

Վրաստանը որոշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրել ՏԻՄ ընտրություններին

Վրաստանի իշխանությունը որոշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը հրավիրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, համապատասխան նամակն արդեն ուղարկված է։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք հույս ունենք, որ չնայած բազմաթիվ վիրավորանքներին և ճնշումներին, կազմակերպությունը զերծ չի մնա Վրաստան դիտորդական առաքելություն ուղարկելուց։ Վրաստանի կառավարությունը հաստատում է իր լիակատար պատրաստակամությունը՝ ստեղծելու լիարժեք պայմաններ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության համար՝ ընտրական գործընթացը դիտարկելու համար»,- հայտնել է Կոբախիձեն։

Հարկ է նշել, որ սովորաբար, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախընտրական մոնիթորինգը սկսում է քվեարկությունից մի քանի ամիս առաջ։ Քարոզարշավի սկզբում Կոբախիձեն ասել էր, որ այս տարի չեն հրավիրվի կազմակերպության դիտորդներ, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նման դիտորդների կարիք չկա։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտահոգություն էր հայտնել այս որոշման վերաբերյալ՝ մատնանշելով երկրում ընտրական գործընթացի նկատմամբ վստահության հետ կապված առկա խնդիրները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930