
«Քեզ կտանեմ իմ հետ…». արցախցի կինն իր հետ հող է բերում Արցախից

Արցախցի Լուսե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Քեզ կտանեմ իմ հետ»։
Գրառման տակ շատերը դիմել են Լուսե Աբրահամյանին՝ խնդրելով իրենց համար էլ բերել մի բուռ հող Արցախից։ Նա խոստացել է բերել՝ գրելով. «Կբերեմ, մենակ թե ձեռքիցս չվերցնեն, կբերեմ»։