«Հաջորդը Վարդենիսն է». Վարդենիսի քաղաքապետն ու խմբակցությունը կոչ են անում երկուշաբթի օրը միանալ համազգային գործադուլին և դասադուլին
Այսօր «Միասնական Վարդենիս» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին երկուշաբթի օրվանից միանալ հայտարարաված գործադուլին ու դասադուլին։
«Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դավիթ Շահնազարյանը խմբակցության հայտարարությունը ներկայացրեց իր ուղերձում՝ նշելով, որ պետք է ոտքի կանգնել, քանի որ հայրենիք են կորցնում։
«Հաջորդը Վարդենիսն է, Սյունիքը…»,- ասաց նա։
168.am-ի հետ զրույցում էլ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ վերջին մի քնաի տարիներին ցուցաբերել է ընդդիմադիր կեցվածք և այսօր էլ նույնն է անելու, ընդդիմադիր կեցվածքի համար էլ իշխանությունների կողմից որևէ վախ չունի։
«Եթե երկիրը կործանվում է և մենք կորցրել ենք Արցախը, ի՞նչ անենք։ Հաջորդը լինելու է Վարդենիսը, Սյունիքը և մնացած տարածքները։ Երբ երկիր ենք կորցնում, մի՞թե պիտի մտածենք անձնականի մասին»,-եզրափակեց Դավիթ Շահնազարյանը։