Զաքիր Հասանովը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Այցով Լոնդոնում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալլոնի հետ, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայությունը:

Պաշտոնական հանդիպմանը, որը առաջին անգամ է կազմակերպվել երկու երկրների պաշտպանության նախարարների մակարդակով, քննարկվել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր, կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի վերաբերյալ:

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ, քննարկել են համագործակցության հետագա հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս