Բաժիններ՝

Արցախում նվազել է «Սեղմված գազ»-ի սակագինը

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական (ՀԾՏՄԿՊ) հանձնաժողովը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել «բնական գազ» և «սեղմված գազ» ապրանքային շուկաներում գործող իրավաբանական և ֆիզիկական անձանց վերանայել իրացվող բնական և սեղմված գազի գները:

«Արցախպրես»-ը փորձել է հետաքրքրվել մայրաքաղաքում գազալցակայաններ ունեցող ընկերություններից, որ արդյոք գների վերանայում է կատարվել: «Օմեգա գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահ Մեշուղ Ապրեսյանը տեղեկացրեց, որ «Սեղմված գազ»-ի սակագինը իրենց մոտ նվազել է 10 դրամով, և այժմ 1 խորանարդ մետրի համար սպառողները 280 դրամի փոխարեն կվճարեն 270 դրամ: Իսկ «Պետրոլ սերվիս» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ալյոշա Մուսայելյանն էլ տեղեկացրել է, որ «Սեղմված գազ»-ի սակագինը իրենց գազալցակայաններում երեկվանից նվազել է 15 դրամով:

Նշենք, որ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական (ՀԾՏՄԿՊ) հանձնաժողովը, իր տարածած հայտարարության մեջ զգուշացրել է, որ բոլոր այն ընկերությունները, որոնք չենթարկվեն Հանձնաժողովի պահանջին՝ կդիտվի որպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքի պահանջների խախտում և հիմք կհանդիսանա օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառման:

Հավելենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի կողմից հաստատված նոր սակագնի համաձայն` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սեպտեմբերի 1-ից կազմելու է 146.700 ՀՀ դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն), նախկին 156. 000 ՀՀ դրամի փոխարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս