Արցախն Ալիևին հանձնած Փաշինյանը հերքում է ինքն իրեն
Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնություն, որը տարիներ շարունակ հենասյունն էր հայկականության, հաղթանակների և հզորության, հետևաբար օգտագործելով այս կարևոր ռեսուրսը իշխանազավթման համար թուրքական շահերի սպասարկուն հնարավորինս շատ պետք է արժեզրկեր և քայքայեր ամենակարևոր և ամենաարժեքավոր այս գաղափարը…
Այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընդդիմադիր մի շարք գործընկերների մոտ կարմիր թելով անցել է հետևյալ միտքը՝ թե ում են պետք այդ թվերն ու ցուցանիշները, եթե կորցրել են Արցախը։
Ազգային ժողովում նոյեմբերի 21-ին նախատեսված է արտահերթ նիստ, որում կքննարկվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների տրամադրումը ապահովելու հարցը։
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար մարդու բռնի տեղահանմանը՝ Օ-Բրայենը նշել է, որ իրենք պնդում են, որ այդ մարդիկ պետք է ամբողջական հասանելիություն ունենան այդ տարածքին (խմբ․ Լեռնային Ղարաբաղ), նրանց սեփականությունը, մշակույթը պետք է պաշտպանված լինի։
Միացյալ Նահանգները՝ պետքարտուղարի հանձնարարությամբ, համապարփակ և թափանցիկ զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ԱՄՆ Կոնգրեսում լեռնային Ղարաբաղի թեմայով լսումների ժամանակ հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայանը։
«Պուտինն ասում է, որ՝ իմ հայրենիքը սրով կպահեմ, Նիկոլն ասում է՝ բա այս սարը մեզ պե՞տք է։ Մեկը՝ ես, ինձ Հայաստանում էլ անվտանգ չեմ զգում, հիմա եթե Ադրբեջանն 8 գյուղերն ուզում է ու ասում՝ եթե չտաս, ապա ուժով եմ վերցնելու՝ անվտա՞նգ ենք։ Այսքանը տեսած, մեկը դուք լինեք՝ կարո՞ղ եք վստահել՝ չեք կարող»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
«Այդ դասագրքի վերաբերյալ կարծիք հայտնելու համար, նախ պետք է դասագիրքն ամբողջովին կարդացած լինեմ։ Առանձին դրվագների վերաբերյալ, իհարկե, կարող եմ խոսել, որոնք ինքս եմ տեսել: Դասագրքում կան անճշտություններ։
Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի գործընթացին: Դա սկզբունքային նշանակություն ունի Բաքվի և Երևանի հաշտեցման համար:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
2020-ի հունվարի դրությամբ բանակցային գործընթացն արդեն խեղված և տապալված էր, իսկ Արցախի առաջիկա նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանը ՔՊ-ի թեկնածուն էր։
«Երեկոյան ժամը 22:00-ից հետո կարող եք գնալ «Կիլիկիա» ավտոկայան, կտեսնեք ավտոբուսներում քնած լիքը տղամարդկանց, որովհետև այդ մարդիկ պարզապես քնելու տեղ չունեն»,- ասաց Մարինա Հարությունյանը՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունները միայն հայտարարում են, թե պատշաճ ընդունել են արցախցիներին՝ դա ծառայեցնելով իրենց նեղ շահերին:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, նախկին զինվորական Արմեն Պետրոսյանն ասաց, որ Սոցապ նախարարություն են գնացել, այլ ոչ թե Կառավարություն, քանի որ նպաստների, աշխատավարձերի ու թոշակների ծրագրերը Կառավարությանը ներկայացնում է նախարարությունը, հաջորդիվ եթե իրենց պահանջները չբավարարեն, արդեն բողոքի ակցիաները կիրականացնեն Կառավարության շենքի մոտ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթով հանդես է եկել Թուրքիայի խորհրդարանում՝ Իսրայելին մեղադրելով Պաղեստինի ժողովրդի նկատմամբ ցեղասպանության և ահաբեկչության մեջ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետության հարցում երեք հստակ արձանագրում պետք է արվի։
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նոյեմբերի 15-ին լսումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկած ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ բռնի տեղահանվել է։ Նրանց մեծ մասը բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր բնակավայրերում, մի մասն էլ հեռացել է նաև Հայաստանից
ԼՂ-ից 100 հազար մարդու բռնի տեղահանումն իրոք անսպասելի էր. Ֆինանսների նախարար
Հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է:
«Բլոկադայի պայմաններում ձմռան էինք պատրաստվում, ոչ մի ձևով չէինք պատկերացնում, որ պատերազմ կլինի, կամ դուրս կգանք, ոչ մեկի մտքով չի անցել»։
«Այդ քայլը կործանարար է լինելու. մենք կմնանք միայնակ։ Ուկրաինան փորձեց դառնալ ՆԱՏՕ-ական երկիր, և տեսեք, թե ինչ վիճակում է… Հարգելի՛ ժողովուրդ, ՔՊ-ական, նիկոլական կուսակցությունը պատերազմի և մահվան կուսակցություն է։ «Պատերազմ ու մահ՝ հայ ժողովրդին». Այդ կուսակցության ճակատին դա է գրված, այն, ինչ բերել են հայ ժողովրդին այս 5 տարիների ընթացքում»,- ասաց Մինասյանը։
Այդ 8 գյուղերից մեկի՝ Տիգրանաշենի բնակիչ Շահեն Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում բացառեց իր բնակավայրն Ադրբեջանին հանձնելու որևէ սցենար: Ասաց, որ Տիգրանաշենը ո՛չ եղել է, ո՛չ էլ լինելու է ադրբեջանական տարածք:
Մի քանի օր առաջ 44-օրյա պատերազմը դադարեցնելու 3-րդ տարին էր՝ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությամբ, թեպետ այն զուտ զինադադարի համար էր: Եվ այս համատեքստում որոշ գործիչներ նորից հիշեցին, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում չի եղել, և, որ օտար երկրում մասնակցել է բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) ծննդյան տարեդարձի արարողությանը:
Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը` «Սիրիզա-Առաջադեմ դաշինք»-ը, դատապարտում է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, ինչպես նաև ԼՂ բնակիչներին իրենց բնօրրանից տեղահանումը:
Արցախից ՀՀ տեղափոխված Լուսինե Բաղդասարյանը զրկվել է շրջափակման ժամանակ խոստացված, իրեն ու որդուն հասանելիք միանվագ 40 հազարական դրամներից: Նա 168.am-ին պատմեց, որ գումարն իրենց խոստացվել էր տրամադրել դեռևս Արցախյան շրջափակման ժամանակ՝ որպես չաշխատող ու անչափահաս երեխա ունեցող ընտանիքի:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը Ազգային միաբանություն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։
«Մինչև սեպտեմբերի 19-ը որևէ մեկը չէր սպասում, որ նման դեպք կարող է տեղի ունենալ, ոչ մեկը։ 9 ամիս շրջափակման մեջ էինք, առօրյա մեր կյանքով ապրում էինք, այգում աշխատում, հայթայթում ինչ պետք էր, նման բան չէինք սպասում։ Սեպտեմբերի 19-ին, ժամը 12։20-ին ամեն ինչ սկսվեց, մենք սկզբում վազեցինք դպրոց, աշակերտները հավաքվել էին նկուղում։
Մեզ ասում էին, որ մինչև նոյեմբեր լավ է լինելու՝ տեսանք. Արցախից բռնի տեղահանված
Ինչ օրեր ենք քաշել Ադրբեջանի ձեռքին, ո՞վ է վերադառնալու, գնանք կոտորվե՞նք. Արցախից բռնի տեղահանված