Արցախը ով կորցրեց, գնա, իրեն հարցրու. մոտ եմ, չեմ ուզում խոսեմ, զզվում եմ էդ տականքներից. Սասուն Միքայելյան

Մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը, ԵԿՄ անդամները՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, այցելել են Եռաբլուր: Այսօր նաև Արցախի առաջին պատերազմին վերագրվող Շուշիի ազատագրման օրն է:

Լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք այսօր ճակատագրական պահ չէ, Արցախը կորցրել ենք, կանգնած ենք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ, Սասուն Միքայելյանն արձագանքել է.

«Արցախն ով ա կորցրել, գնա իրան ասա»:

Հակադարձմանը՝ դուք ավելի մոտ եք, Սասուն Միքայելյանը նշել է.

Կարդացեք նաև

«Մոտ եմ, չեմ ուզում խոսեմ էդ տականքներից, զզվում եմ իրանցից»:

Այնուհետև նա շարունակել է. «Չտեսա՞ք՝ ով կորցրեց, չտեսա՞ք՝ ինչ արին»:

Դիտարկմանը՝ Փաշինյանի ժամանակ ենք կորցրել, ԵԿՄ վարչության նախագահը հորդորել է՝ այլ դաշտ չտանել՝ հերիք է:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս