Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իրենց տրանսպորտային միջոցների համար սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արցախում կատարված էթնիկ զտմանը. Բագրատ Սրբազան
Արցախում իրականացված ոճրագործության մեղավորները պետք է պատժվեն. Մետաքսե Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Նիկոլը հայտարարում էր, որ ինքը գերագույն հրամանատար է, թող որևէ մեկը չկասկածի, երկու պատերազմներում տեսանք՝ նա ինչի է ունակ, եթե նրա օրոք մի պատերազմ էլ լինի՝ հավատացեք, Հայաստանի վերջն է լինելու։ Իսկ Ադրբեջանը հիմա ամեն ինչ անում է պատերազմ սկսելու համար»,- շեշտեց նա և հավելեց՝ չի բացառում, որ COP-29-ից հետո Ադրբեջանը գնա ռազմական գործողության, հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ռազմական նորանշանակ ղեկավարությունը ծանոթանա դիրքերին ու տեղեկատվությանը։
Տիգրան Քոչարյանի խոսքով՝ Ալիևը շատ լավ հասկանում է՝ Արցախն Ադրբեջանինը չէ՝ արցախահայությանն է. «Արցախն այն տարածքն է, որի վրա հակումներ ունեցող Ադրբեջանը հերթում վերջինն է, այսինքն՝ եթե տարածաշրջանի պետություններն սկսեն վիճել՝ Արցախն ում տարածքն է, այստեղ Ադրբեջանը վերջին տեղում է լինելու, որովհետև ինքն Արցախի հետ բացարձակապես կապ չունի:
«Իսկ ՀՀ այս իշխանությունները փորձում են քաղաքականությունն այնպես վարել, որ մի կողմից՝ չկտրվեն Ռուսաստանից, մյուս կողմից՝ անեն այնպես, որ Արևմուտքն այստեղ միանձնյա թելադրող չլինի»։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն է:
2024 թվականի ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակը տոնող Արգիշտի Քյարամյանը՝ որպես կառույցի նախագահ, 4 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին, ազատվել էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Պատճառը մինչ այսօր հայտնի չէ, կարող ենք միայն որոշ փաստերի հիման վրա ենթադրություններ անել:
Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրների առողջապահության նախարարները Շուշիում նիստ են անցկացնում։
«Նիկոլը որտե՞ղ այսպես «աճեց», որտե՞ղ այսպես հավաքեց իր թիմը։ Ժամանակին Ադրբեջանում ո՞վ ռիսկ կաներ խոսեր «Արևմտյան Ադրբեջանի» մասին, հայր Ալիևն էր նույնիսկ խոստովանում, որ Արցախը հայկական է։
ԵԱՀԿ մարդու իրավունքների համաժողովն ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որը կարևոր հարթակ է ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների իրավիճակի մասին քննարկումների համար։
«Արման Թաթոյանն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարան: Տեղի է ունեցել հանդիպում թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։
Ադրբեջանի օդանավակայանները, հատկապես նրանք, որոնք մոտ են Իրանի սահմանին, կարող են դիտարկվել որպես պոտենցիալ հարթակ Իսրայելի հետախուզական կամ ռազմական գործողությունների համար՝ ընդդեմ Իրանի։ Այս օրերին Իսրայելն ու Իրանն ունեն չափազանց լարված հարաբերություններ, և Իսրայելը հաճախ դիմում է հեռահար հարձակումների՝ նպատակ ունենալով վնասել Իրանի միջուկային կամ ռազմական օբյեկտները։
«Իրենք անընդհատ 5 քայլ առաջ են գնում, հույս ունենալով, որ Ադրբեջանը կես քայլ առաջ կանի, բայց Ադրբեջանը 5 քայլ հետ է գնում այդ կետից: Եթե ՍԴ-ում տարել են հաստատման, ըստ մասնագետների՝ անօրինական ճանապարհով, օրենքները խախտելով, ապա հարց չի առաջանո՞ւմ՝ իսկ Ադրբեջանը տանելո՞ւ է դա իր ՍԴ հաստատման. իհարկե չի տանելու: Ինչո՞ւ անընդհատ 5 քայլ առաջ գնալ, արդարանալ, ինչո՞ւ չեք վերցնում Ալիևի բոլոր ելույթները և նրա դեմ օգտագործում, ո՞ւմ համար եք արդարանում, ո՞ւմ եք ինչ ուզում ապացուցել»:
«Ինքը դավեր է նյութում. իրեն պետք է մի թղթի կտոր, որ վերարտադրվի, գնա քարոզարշավի և ասի՝ ժողովո՛ւրդ, թղթի կտոր եմ բերել։ Մի մոռացեք, որ այն տարածաշրջանում, որը Փաշինյանը փոքրացրել էր՝ տարածքներ հանձնելով Ալիևին, այդ նույն Փաշինյանն ընտրություններին ձայներ է ստացել»,- խոսքը եզրափակեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
168.am-ը մի առիթով մանրամասն վերլուծել է 2020 թվականի հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները, դրանց միջև շղթայական հնարավոր կապը, այդ թվում՝ Գյանջայի թիրախավորման շուրջ զարգացումները, չենք անտեսել նաև հակահարձակման հայտնի օպերացիային վերաբերող բաց փաստերը՝ սկսած Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներից և դրանց խմբագրումից։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
2020 թվականին Հադրութի Թաղասեռ գյուղից բռնի տեղահանված 55-ամյա Շուշան Սիմոնյանը 1990–ականներից սկսած մեծ գին է վճարել Արցախը հայկական պահելու համար, սկզբում ամուսինն է պատերազմում ձեռք բերել հաշմանդամություն, հետո 2016 թվականի ապրիլյան պատերազմում ավագ որդին է զոհվել, իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մահացել է միջնեկ որդին։ Տիկին Շուշանը միայն Արցախի կորստից հետո է զգացել այն մեծ վիշտը, որ որդիներն են տվել՝ նրանք զոհվել էին, որպեսզի Արցախը հայկական մնար։
«Ռուսաստանն ինչ-որ իմաստով դարձել է Հայաստանի պարտավորության երաշխավորը»,- ասաց Արա Սահակյանը՝ հավելելով՝ այդ մարդը՝ Փաշինյանը, նոյեմբերի 9-ի հայտարարության տակ ստորագրելով՝ Ադրբեջանին ասել է՝ դու իրավունք ունես իմ տարածքով գնալ Նախիջևան, իսկ Նախիջևանից իրավունք ունեն իմ տարածքով գնալ Ադրբեջանի հիմնական տարածք։ Ավելին, նա խոստացել է նաև, բացի հիմնական ճանապարհից, այլ ճանապարհներ էլ կառուցել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։
Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակներում ընդունվել է «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ բանաձևը», որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և աջակցություն՝ խաղաղության գործընթացին։
«Խոռային ելույթներ և «զառանցանք». այսպես է որակում ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ՀՀԿ-ի և, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հասցեին վերջին օրերին հնչող գնահատականները, որ՝ նրանք են բերել Փաշինյանին, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից, և այլն:
Փաստն այն է, որ Սահմանադրական դատարանն իրականացնում է սահմանադրական արդարադատություն, այսինքն՝ մենք ունենք դե յուրե սահմանադրական արդարադատություն իրականացնող Սահմանադրական դատարան, որի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Մեծ աղմուկ բարձրացրած որոշումն առնչվում է հայտնի կանոնակարգին, դրանով նախատեսված և սահմանված պարտավորություններին է վերաբերում։
Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն առաջարկել էր սահմանափակումներ կիրառել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ:
Փաշինյանը համարում է, որ լուծել է Արցախի հարցը՝ ազատվելով այդ «բեռից», մնում է հանել ռուսական ռազմաբազան:
«Ասել են՝ դու որոշի՛ր, Ադրբեջան, դու էլ համաձայնի՛ր, որ տեղափոխվենք Հայաստանի տարածք: Ի՞նչ պատասխանեց Ադրբեջանը դրան՝ Սումգայիթով: Այն, ինչ Ադրբեջանը այս ՔՊ-ական իշխանության շնորհիվ արեց 2020-21-22թթ., փորձում էր անել 1988թ.: Բայց չկարողացավ անել, որովհետև Հայաստանում ՔՊ-ական իշխանություն չկար: Նույնիսկ կոմունիստները դա թույլ չտվեցին»,- ասաց նա:
«Այստեղ Ադրբեջանը չէ գլխավոր դերակատարը, այլ Թուրքիան, որի ցանկություններն ու նպատակները շատ լավ պատկերացնում ենք: Ի տարբերություն մեզ՝ Փաշինյանը ոչ թե պատկերացնում է, այլ հստակ գիտի դրանք: Կա պայմանավորված, հստակեցված ծրագիր՝ իր ժամկետներով, իր սկզբով, ընթացքով և ավարտով: Փաշինյանն այդ պայմանավորվածություններն իրագործողներից մեկն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն ամփոփում և վերլուծում են շաբաթական լրահոսը։
«Մի օր քիչ մարդ կհավաքվի, մի օր՝ շատ. դա շատ հարաբերական է. դա մեզ պետք է ոչ թե հետ պահի մեր նպատակներից, այլ հակառակը՝ փոքր և մեծ հաջողություններ արձանագրելով՝ մենք պետք է շարժվենք առաջ՝ մինչև հասնենք մեր նպատակին, հակառակ պարագայում, ստացվում է՝ այսօր ավելի շատ հարվածներ են ստանում տեսակետ ունեցող, հայրենիքի ընկալում, ինքնություն ունեցող մարդիկ։ Այդ մարդկանց ամեն ձև քարկոծում են. դա անում է նաև, այսպես կոչված, ընդդիմությունը, ուստի ստացվում է՝ կոմֆորտ վիճակում գտնվելն ավելի նախընտրելի է, քան պայքարելը։ Մենք հենց այս պատը պետք է կոտրենք»,- խոսքը եզրափակեց պատգամավորը։