Կարողացանք այնպես կազմակերպել, որ արցախցիներն այլևս մեքենաների մեջ չեն գիշերում. Մասիսի քաղաքապետ
Ինչ վերաբերում է 168.am-ի հարցին, թե արդյո՞ք հետևում է Հայաստանի երիտասարդ երաժշտասեր սերնդի առաջընթացին ու պատրաստվո՞ւմ է առաջիկայում վարպետաց դասեր անցկացնել Հայաստանում՝ Համասյանը խոսեց այստեղ երաժշտական դպրոց հիմնելու անհրաժեշտության մասին:
«Սեպտեմբերի 19-ին մեծ մասշտաբով պատերազմ սկսվեց։ Մարտունի քաղաքը, ինչպես միշտ, դիմադրում էր այնպես, ինչպես պետք էր, մինչև վերջ կանգուն մնաց։ Իհարկե, մեծ զոհերի գնով, բայց դիրքերը պահվեցին, որևէ մեկը հետքայլ չէր անում։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։
Գործող մեր օրենսդրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները չունեն ՇՄԶ հավաստագիրը, որը պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղում նման հավաստագրի ինստիտուտի բացակայությամբ։
Արցախից բռնի տեղահանված 140 արցախցի մկրտվում է. ՈւՂԻՂ
Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին:
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին տրված 15 տարվա ազատազրկման դատավճիռը։
«Ինձ համար Արցախի էջը փակված չէ, թեև շատերն ասում են, որ Արցախն այլևս չկա, բայց չպետք է այդպես մտածենք»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը երեկ գրավոր նամակ է ուղարկել Սամվել Շահրամանյանին եւ հրավիրել հանձնաժողով՝ հարցաքննության։
Հոկտեմբերի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂում ունենք 200-ից ավելի զոհ, 42 անհետ կորած, գաղթելիս՝ 64 մահացած, 16 գերի:
Արցախի այս վիճակի պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է. Քոչարյան
ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԳՇ պետ Ասրյանն Արցախի անձնագիր են ունեցել. նրանց չեն ասել՝ դա ճամփորդական է
Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմից հետո անընդհատ «գլուխ է գովում», թե Հայաստանի կառավարությունը աննախադեպ չափի օգնություն է տրամադրում Արցախին :
Արձագանքս Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների հանատեղ նիստի ժամանակ ադրբեջանական պատվիրակության անդամի ելույթին.
«Մարուքյանի ասածը կեղծ թեզ է՝ այլ նպատակով։ Այս իշխանությունը նախ այնպես արեց, որ կորցնի Արցախը, իսկ հիմա մեղավորներ կարգի Հայաստանին սպառնացողի համար։ Մեր աչքի առաջ կորցրեցինք Արցախը, երբ Արցախը մնաց առանց Հայաստանի իշխանության, իսկ հիմա առանց Արցախ չի կարող լինել ուժեղ Հայաստան. դրա ապացույցը բանակցային այն վիճակն է, որը մենք տեսնում ենք։ Հայաստանի շուրջ ժամ առ ժամ աճում է սպառնալիքը, դրա համար իրենք պետք է մեղավորներ կարգեն. մեղավորներ են լինելու այս անգամ Արցախի իշխանությունները»,- ասաց Հակոբյանը՝ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությունը վտանգ համարողներին դիտարկելով Ալիևի պահանջները կատարողների շարքերում։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանն է։
Արցախցի մեր հայրենակից Էլլադա Մարտիրոսյանն արդեն երկրորդ անգամ է տարհանվում իր տնից. Սկզբում՝ Բաքվից, հետո արդեն՝ Ստեփանակերտից: Նա 168.am-ին հայտնեց, որ Արցախում էլ ինքն ու ամուսինը շատ լավ չեն ապրել, բայց անցած 30-ից ավելի տարիներին արդեն հարմարվել էին կյանքի ընթացքին: Ապրուստի միջոցներ կարողանում էին վաստակել: Արցախյան վերջին իրադարձություններից հետո, սակայն, գրեթե ոչինչ չեն կարողացել վերցնել իրենց հետ: Դատարկաձեռն հասել են Հայաստան ու կանգնել բնակարանի անմարդկային բարձր վարձավճարների խնդրի առջև:
Օրեր առաջ 44-օրյա պատերազմը դադարեցնելու 3-րդ տարին էր՝ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարությամբ, թեպետ այն զուտ զինադադարի համար էր: Դեռևս շարունակում ենք կրել 2020թ. նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարության հետևանքները, Ադրբեջանը շարունակում է Հայաստանին պահանջներ ներկայացնել և մեղադրել տարբեր պայմանավորվածությունների չկատարման համար, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված՝ հղում անելով հենց այս հայտարարությանը:
«Կարծում եմ՝ Արցախը հետ ենք բերելու, եթե ոգին արթնանա։ Ես հիմա այստեղ ծանր ոտքերով եմ բարձրանում, որովհետև ինչի համար այս տղաները պայքարեցին՝ հիմա չկա։ Ուզում եմ, որ խաղաղություն ու ոգու բարձրացում լինի»,- եզրափակեց Անուշ Գուլյանը։
Տեղ համայնքը ներառում է 7 գյուղ’ Կոռնիձոր, Տեղ, Արավուս, Քարաշեն, Խոզնավար, Վաղատուր և Խնածախ:
Նամակը քիչ առաջ ուղարկել ենք Արցախի ներկայացուցչական շտաբ և սպասում ենք նրան քննիչ հանձնաժողովում
Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանության հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 8 թանգարան:
Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանում լավ են հասկանում՝ 30 տարվա բաց հակամարտությունից հետո ստեղծված իրավիճակը կանխատեսելի ընտրություն է:
Արցախում բռնի տեղահանության հենց սկզբից Տավուշի մարզի սահմանամերձ չինարեցիները հայտարարեցին, որ պատրաստ է հյուրընկալել արցախցի բազմազավակ ընտանիքների` նրանց անվճար տներ տրամադրելով։ Sputnik Արմենիան այցելել է Չինարի` տեսնելու` ինչպես են ապրում արցախցիները։
«Որոշ անասուններ արտոնյալ են։ Այսօր Ալեն Սիմոնյանի նման՝ իրավաբանությունից անգրագետ երկոտանին իրեն թույլ է տալիս Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով՝ իշխանական լիազորությունների սահմանազանցում։ Ի՞նչ է անում նա իր կարծիքն արտահայտող քաղաքացու նկատմամբ՝ իր անվտանգության աշխատակիցներին, որոնց առաքելությունը բացարձակապես այլ է՝ Ալեն Սիմոնյանի ջանդակը պաշտպանելն է, հանձնարարում է, որ այդ մարդու թևերը ոլորեն, որպեսզի թքի նրա երեսին։ Նա ի՞նչ տղա, նա միայն անձնագրով է տղա, նման բան կարելի՞ է անել»,- ամփոփեց Գևորգ Պետրոսյանը:
«Ասում է՝ ինքնիշխա՞ն. աբսուրդ է, երբ քո երկրում գործարան կառուցելու հարցը դու պարտավոր ես համաձայնեցնել այլ երկրի Կառավարության հետ, կամ այլ պետության դրոշը տեղադրել, որ կարողանաս կառուցել, ի՞նչ ինքնիշխան»,- խոսքը եզրափակեց Միքայել Նահապետյանը։
Ստեփանակերտի հրապարակում «Արցախը Հայաստան է եւ վերջ» գոռալուց, Շուշիում քոչարի պարելուց, մադրիդյան սկզբունքները գրողի ծոցը ուղարկելուց հետո, Նիկոլն անցավ Արցախի հանձնման հաջորդ փուլին։
Խոսակցությունները, թե հիմնադրամներից արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվել Արցախի պաշտոնյաներին, կամ պետությունը գնել է որոշ պաշտոնյաների գույքը, Արցախի պետական նախարար Արթուր Հարությունյանը Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ որակեց կեղծ տեղեկություններ:
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանվածների հումանիտար խնդիր»։