Շուշին, Շուշիի օպերացիան, Շուշիի հաջողությունը կանխորոշեց շատ բան. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը հետաքրքիր մանրամասներ է պատմում 1992թ. մայիսի 8-9-ին Շուշիի ազատագրման ռազմագործողության մասին, որը հայտնի է «Հարսանիք լեռներում» անվանումով:

Շուշիի ազատագրման մասին.

«Ամեն անգամ, երբ խոսք է գնում Շուշիի մասին, իմ ականջներում զրնգում են Վալերիյ Չիթչյանի խոսքերը, որ նա ռուսերեն արտաբերեց, ասաց՝ “Противника не вижу”: Դա մայիսի 9-ի առավոտյան էր՝ հինգի, հինգն անց տասնհինգի արանքում, և երբ երկրորդ անգամ նա դա ասաց, արդեն պարզ էր, որ Շուշին գրավված է»,

«Շուշիում հաջողություն ունենալու պարագայում մեր հաղթանակը գրեթե ապահովված էր, որովհետև պարզ էր, որ դա շատ մեծ ոգևորություն կբերեր առաջին հերթին մեր կռվող մարտիկներին, մեր բնակչությանը»,

«Մյուս կողմից էլ՝ ձախողման պարագայում մենք կանգնելու էինք ամբողջովին ոչնչացման, պարտության եզրին»,

«Պետք է ուղիղ ասեմ՝ Շուշիի օպերացիայի հրամանատարն էր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը»,

Քարին տակում գլխովին ջախջախվեց հակառակորդի ամենամարտունակ գումարտակը»,

«Ադրբեջանում տեղի ունեցան պաշտոնափոխություններ»,

«Շուշին գրավվել է մասնակիցներից յուրաքանչյուրի ջանքերի գնով»,

«Պետք է ասեմ, որ օպերացիային մասնակցում էին միայն ու միայն կամավորներ»,

«Շուշին, Շուշիի օպերացիան, Շուշիի հաջողությունը կանխորոշեց շատ բան»:

Տեսանյութեր

Լրահոս