Արցախի ուրացման հետևանքները, կամ ինչպես կանխել հայկական պետականության կործանումը
Այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին, խոսելով Արցախի խնդրից, Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակից։
Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո, 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում իշխանության և նրա մերձ շրջանակների, ինչպես նաև ոչ այդքան մերձ շրջանակների կողմից Հայաստանի Հանրապետական կուսակցության և անձամբ երրորդ նախագահին թիրախավորելը։
«Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև՝ 90-ականների կեսերից, նրանց ձայնակցել են մեր, այսպես ասեմ՝ տեղացիները։ Իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ, իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցում Հայաստանի կառավարիչների ջրաղացին։ Այս նույնը առանձին, այսպես ասեմ՝ վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Բայց իմ կարծիքով՝ ամենակարևորը սա չէ, այլ այն, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, թիրախավորվել է մեր պետությունն ու պետականությունը։
ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին իր համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության կողմից նրանց օգնելու պատրաստակամությունն ու հանձնառությունը։
Այսօր խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի փակ նիստին մասնակցում էր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամվել Շահրամանյանից մանրամասն ճշտել են, թե Արցախի նախկին նախագահներն ինչ հանգամանքներում են ձերբակալվել Ադրբեջանի կողմից։
Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցում էր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ Արցախի նախագահի հետ 3 ժամ անկեղծ զրույց են ունեցել։
ՔՊ-ականներ, դուք վստահության քվե չե՛ք ստացել Արցախը հանձնելու համար. Սողոմոնյան
Ադրբեջանում գերության մեջ են գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ թվով ներկայացուցիչներ, նախկին նախագահներ, պետնախարարներ։ Նրանք մարդիկ են, անուն-ազգանուններով, կենսագրությամբ, առողջական խնդիրներով, խեղված ճակատագրերով, իրենց սպասող ընտանիքներով։ Նրանց գերեվարման առաջին օրերին այդ լուրը փոթորկեց հասարակությանը, հուզումներ առաջացրեց, բայց ինչպես մյուս իրադարձությունների դեպքում, ժամանակի հետ մոռացության մատնվեց։
Հայաստանի իշխանությունը հավատացել է Արևմուտքի տված խոստումներին և դրանցով պայմանավորված՝ Ադրբեջանին է հանձնել Արցախը, որպեսզի ստանա խաղաղություն, սակայն հիմա հայտնվել է խաբվածի կարգավիճակում, որովհետև Ադրբեջանին է հանձնել այն, ինչն ուզում էր՝ Արցախը, հայտարարությունների մակարդակով՝ Տավուշի գյուղերը, սակայն այդպես էլ չի ստանում խաղաղություն։
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին պաշտոնական գրություն է փոխանցվել, որպեսզի նա ներկայանա 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:
Արցախցին չի կարող իր պատիժը կրել Հայաստանում, եթե չկա դրա միջազգային իրավական գործիքակազմը. Օրբելյան
Հայը չի՛ կարող փախստական լինել Հայաստանում. Արցախի պետականությունը կասկածի տակ չպե՛տք է դրվի. Աշոտ Ղուլյան
Արցախահայության վիրտուալ ցանց է պետք ստեղծել՝ չմոռանալով ազգային ազատագրական պայքարը. Արա Պուլուզյան
Արցախ մեր վերադարձի իրավունքի հետ պետք է ապահովենք նաև մեր ինքնորոշման իրավունքը. Աշոտ Ղուլյան
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի (CAIR) ղեկավար Ֆարիդ Շաֆիևը հայտարարել է, թե Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող հայերի համար Ադրբեջանն անհրաժեշտ պայմաններ կստեղծի:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի գնահատմամբ՝ եթե Արցախից բռնի տեղահանված արցախահայության՝ Արցախ վերադառնալու մասին են խոսում, ապա դա անպայման պետք է ինչ-որ ծրագրի տեսքով լինի։ Սակայն դրա համար անպայման պետք է ունենալ Արցախի պետականություն։
Արցախի հանձնման խոստումը եվրոպական կառույցներին, կարծում եմ, ավելի վաղ է տրված եղել. Ռուբեն Մելիքյան
Հայաստանից ԼՂ-ից բռնի տեղահանվածների արտագաղթ չկա. վիճակը կայունացել է. Փաշինյան
Արցախահայերին աջակցելու համար ՀՀ Կառավարությանը դոնորների տված գումարները բյուջեում չեն երևում
Բարեկեցությունը ձևավորվում է աշխատանքով. Փաշինյանը արցախահայերին կոչ է անում աջակցությունների չսպասել, աշխատել
Փաշինյանը հատ-հատ հաշվում է, թե որքան փող է տալիս իր կողմից Ադրբեջանին հանձնված արցախահայերի ընտանքիներին
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ահազանգում է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես Երևանյան դարպասների մոտի գերեզմանոց։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է արևելագետ Արմեն Պետրոսյանը։
Արցախցի մեր հայրենակիցների բռնի տեղահանությունից 2 ամիս անց, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահեցրել էր, թե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների թոշակները կհաշվարկվեն ու կտրամադրվեն դեկտեմբերին:
Դժվար է հավատալ, բայց Փաշինյանն իր ադրբեջանցի գործընկերոջը հորդոր-սպառնալիք է ուղղել 44-օրյա պատերազմից ընդամենը երկու օր առաջ։ 2020-ի սեպտեմբերի 25-ին նա խոստանում է իր ձեռքի տակ եղած կոմպրոմատներով հարկ եղած դեպքում պայթեցնել Ադրբեջանը ներսից, իսկ ահա սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը հարձակվում է Արցախի վրա։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն անցած մի քանի ամիսներին անդադար բարձրաձայնում են ՀՀ տեղափոխվելուց հետո իրենց առջև ծառացած նոր խնդիրների մասին: Նրանց մի մասը բռնի տեղահանությունից երկու ամիս անց էլ կանգնած է օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ: Քիչ չէ նաև այնպիսի ընտանիքների թիվը, որոնք զրկվել են իրենց հասանելիք օգնությունից:
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ ժամանակին ինքը զգուշացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հետևանքների մասին՝ ռուս-հայկական հարաբերությունների տեսանկյունից, բայց իրեն չեն լսել։ «Խոսում է Մոսկվան » ռադիոկայանի եթերում քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել, որ հարաբերությունների վատթարացման վերջին միտումները կարող են կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական բազայի առկայությունը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։
ԱԺ-ն ընդունել է «ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրինագծի փոփոխությունների մասին» նախագիծը, որով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վրա չի տարածվի մասնագիտական հավաստագիր ունենալու պահանջը։
ՌԴ ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը «Ժուկովսկի» օդանավակայանից մեկնել է Երևանի օդանավակայան։