![](/banners/BeFunky-design.jpg)
Volkswagen-ը և Ford-ը համատեղ մոդելներ են մշակում
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/938223.jpg)
Volkswagen եւ Ford ընկերությունները հայտարարել են ռազմավարական դաշինքի ստեղծման մասին, որի շրջանակներում նրանք համատեղ կմշակեն եւ կթողարկեն ավտոմոբիլներ: Այս մասին գրել է Reuters-ը:
Արտադրողները ճշտել են, որ այս պահին իրենք «քննարկում են մի քանի համատեղ նախագծեր», ներառյալ համաշխարհային շուկաների համար առեւտրային ավտոմոբիլների շարքի մշակումը: Ըստ որում արտադրողները մտադիր չեն սեփականություն փոխանակել կամ էլ միմյանց բաժնետոմսեր գնել:
Ավելի մանրամասն տեղեկատվություն այն մասին, թե իրենից ինչ կներկայացնի ապագա դաշինքը, առայժմ չկա: