Բաժիններ՝

Audi-ն առաջին անգամ ցուցադրել է նոր A1 հեթչբեքը

Audi ընկերությունը հրապարակել է հաջորդ սերնդի A1 կոմպակտ հեթչբեքի առաջին թիզերը: Դատելով ըստ կարճատեւ տեսագրության՝ ավտոմոբիլը կստանա մուլտիմեդիական համակարգի սենսորային դիսփլեյ, որի վրա կարելի կլինի նկարել եւ գրել: Տեսահոլովակում գրած է. «Բարսելոնա»: Դա, հնարավոր է, նշանակում է նոր մոդելի պրեմիերայի վայրը։

Հաջորդ Audi A1-ը կկառուցեն MQB մոդուլային պլատֆորմի հիման վրա: Մոդելն, ինչպես սպասվում է, կզրկվի եռադուռ վերափոխակից (ինչպես եւ A3-ը) եւ կթողարկվի սոսկ հինգդռնանի թափքով: Նաեւ, հավանաբար, արտադրությունը Բելգիայից կտեղափոխեն Իսպանիայի Մարտորելի Seat գործարան:

Նոր սերնդի մոդելի տեխնիկական բնութագրերի մասին մանրամասն տեղեկատվություն առայժմ չկա:

https://www.facebook.com/Audi.AG/videos/1799953196706551/

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս