
Հրապարակվել է Mercedes-Maybach գերշքեղ արտաճանապարհային ավտոմոբիլի լուսանկարը

Չինաստանի Autohome հրատարակությունը ձեռք է բերել Vision Mercedes-Maybach Ultimate Luxury կոնցեպտի՝ շքեղ արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին լուսանկարը, որի դեբյուտը հաջորդ շաբաթ կլինի Պեկինում: Մինչ այդ հրապարակվել են միայն ավտոմոբիլի ինտերիերի թիզերները, իսկ այժմ կարելի է տեսնել թափքի առջեւի մասի դիզայնը։
Դատելով նախորդ թիզերներից՝ նորույթը կստանա ինտերիեր չորս նստատեղով: Սալոնը հարդարված կլինի սպիտակ կաշվով, բնական փայտով, ալյումինով եւ ոսկե ագույցներով:
Արտաճանապարհային ավտոմոբիլի դիզայնը հիշեցնում է Vision շարքի նախորդ կոնցեպտը՝ Mercedes-Maybach 6 էլեկտրական կաբրիոլետը՝ հանդերձված 750 ձիաուժ ուժային կայանքով: Այս նախատիպի հարդարման մեջ նույնպես ոսկի է օգտագործվել: