Բաժիններ՝

Tesla-ն ցուցադրել է նոր քրոսովերի պատկերը

Tesla ընկերությունը ցուցադրել է նոր մոդելի թիզերը, որը կկոչվի Model Y: Նկարը ցուցադրվել է ամերիկյան արտադրողի բաժնետերերի տարեկան ժողովում։ Նորույթն իրենից կներկայացնի կոմպակտ էլեկտրական քրոսովեր:

Այդ ավտոմոբիլի վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ շատ քիչ է: Ենթադրվում է, որ այն կստանա Model 3 «բյուջետային» էլեկտրաքառի շասսի եւ «բազեի թեւ» տիպի դեպի վեր բարձրացող դռներ, որոնք նաեւ օգտագործվում են Modev X-ում:

Քրոսովերի հանդերձանքի մեջ կմտնի նաեւ ինքնաղեկասարքի կատարելագործված համակարգը: Դրա աշխատանքի համար պատասխանատու համակարգիչը 40 անգամ ավելի արտադրողական կլինի մակնիշի ներկայիս սերիական ավտոմեքենաներում օգտագործվող տարբերակից: Ինչպես ավելի վաղ հայիտարարել է Իլոն Մասքը, Tesla Model Y-ի պրեմիերան կկայանա հաջորդ տարվա մարտի 15-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս