
Tesla-ում չեն կարողացել շրջել Model X քրոսովերը

Համացանցում հայտնվել է տեսանյութ Tesla Model X էլեկտրական քրոսովերի ներքին փորձարկումների մասին: Electrek հրատարակության հրապարակած տեսահոլովակում երեւում է, թե ընկերության մասնագետներն ինչպես են ապարդյուն փորձում շուռ տալ արտաճանապարհային ավտոմեքենան:
Անցյալ տարի Tesla Model X-ը ճանաչվել է ամենաանվտանգ քրոսովերը, որը երբեւէ թեստավորվել է ԱՄՆ-ի Մայրուղիների երթեւեկության անվտանգության ազգային վարչության (NHTSA) կողմից: Մոդելը դարձել է SUV կատեգորիայի առաջին ավտոմոբիլը, որը հինգ աստղ Է ստացել բոլոր քրաշ-թեստերում:
Ըստ որում վերահսկողության կորստի դեպքում փոխադրամիջոցի շրջվելու ռիսկը NHTSA-ի մասնագետները գնահատել են 9,30 տոկոս: Մինչդեռ, օրինակ՝ Lexus RX-ի համար այդ ցուցանիշը կազմում է 16,4 տոկոս: