
BMW-ն Պեկինում ներկայացրել է առաջին էլեկտրական քրոսովերը

Պեկինում կայացել է BMW iX3 էլեկտրական քրոսովերի նախատիպի հրապարակային դեբյուտը: Կոնցեպտ-քառի սերիական տարբերակը շուկա դուրս կգա 2020 թվականին: Այն կդառնա գերմանական արտադրողի առաջին մոդելը հինգերորդ սերնդի էլեկտրիֆիկացված փոխադրամիջոցների շարքից։
iX3-ի համար պլատֆորմը փոխառված էստանդարտ X3-ից, բայց էլեկտրամոբիլի համար մշակել են հատուկ հետին ենթաշրջանակ եւ ոչ մեծ փոփոխություններ են մտցրել շասիի կառուցվածքում:
BMW iX3-ի էլեկտրաշարժիչի հատույցը կազմում է 272 ձիաուժ, մարտկոցների բլոկի՝ ավելի քան 70 կիլովատ-ժամ ծավալով: Մեկ լիցքավորմամբ BMW iX3-ը կարող է ընթանալ մինչեւ 400 կիլոմետր: Կուտակիչները ապահովում են միացումը 150-կիլովատանոց բարձր արագության կայաններին եւ ամբողջովին լիցքավորվում են ընդամենը 30 րոպեում: