Բաժիններ՝

Audi-ի ղեկավարին ձերբակալել են. Suddeutsche Zeitung

Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Audi ավտոկոնցեռնի ղեկավար Ռուպերտ Շտադլերին «դիզելային սկանդալի» պատճառով: Այս մասին հայտնել է Suddeutsche Zeitung թերթը:

«Մենք կարող ենք հավաստել, որ Շտադլերն այսօր առավոտյան ձերբակալվել է: Ներկայում շարունակվում է ձերբակալման հիմնավորվածության ստուգումը»,- մեջբերում է հրատարակությունը Audi-ի ներկայացուցչի խոսքը: Հունիսի 11-ին հայտնի է դարձել, որ Մյունխենի դատախազությունը Շտադլերի նկատմամբ քրեական գործ է հարուցել «խարդախության եւ միջնորդավորված կեղծիքի կասկածանքով եւ խուզարկություններ է կատարել նրա բնակարանում: Audi-ի ղեկավարը դարձել է Գերմանիայի ավտոկոնցեռնի ամենաբարձրաստիճան աշխատակիցը, որը մինչ օրս ձերբակալվել է «դիզելային սկանդալի» առնչությամբ:

Բացի դրանից, ավելի վաղ գործ է հարուցվել Audi ընկերության վարչության եւս մեկ անդամի նկատմամբ, ընկերություն, որը մտնում է Volkswagen-ի խմբի մեջ: Նրա բնակարանում նույնպես խուզարկություններ են կատարվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս