
Հայտնի է դարձել Rolls-Royce արտաճանապարհային ավտոմոբիլի արտաքին տեսքը

Պաշտոնական պրեմիերայից ոչ շատ առաջ Համացանցում հայտնվել են Rolls-Royce-ի առաջին արտաճանապարհային ավտոմոբիլի՝ Cullinan-ի լուսանկարները: Լուսանկարները, որտեղ կարելի է տեսնել նորույթի էքստերիերի եւ ինտերիերի դիզայնը, հրապարակել է Instagram-օգտատեր eng_aalhammadi-ն:
Նախնական տեղեկատվությամբ՝ Cullinan-ի հիմքում ընկած է մոդուլային ալյումինե հարթակը, համանման այն հարթակին, որն օգտագործվել է վերջին սերնդի Phantom սեդանը պատրաստելիս: Ավտոմոբիլը կհանդերձվի 6,75-լիտրանոց ագրեգատով՝ 571 ձիաուժ V12 հզորությամբ եւ ութդիապազոնանոց «ավտոմատով»:
Rolls-Royce Cullinan-ի առանձնահատկությունը կդառնան շրջուն բազկաթոռները՝ սեղանիկով, որոնք տեղավորված են բառնարկղում, երկփեղկ դռները, ինչպես «Ֆանտոմինը», ինչպես նաեւ կառավարվող էլեկտրոնիկայի աշխատանքի արտաճանապարհային ռեժիմը: