
Պեկինում բացվել է Auto China 2018 ավտոսալոնը

Պեկինում բացվել է Auto China 2018 միջազգային ավտոսալոնը: Այդ մասին հայտնել է The Associated Press գործակալությունը:
General Motors-ը ներկայացրել է հինգ ամբողջովին էլեկտրական մոդել, ներառյալ Buick SUV-ը, որն ընդունակ է 600 կիլոմետր անցնել մեկ լիցքավորմամբ: Volkswagen-ը ցուցադրել է E20X արտաճանապարհայինը: Auto China 2018-ում ներկայացված են ինչպես սերիական ավտոմոբիլներ, այնպես էլ էլեկտրաքառեր, հիբրիդներ եւ կոնցեպտ-քառեր:
Պեկինի ավտոսալոնը խոշորագույններից մեկն է աշխարհում այնտեղ այցելող ավտոարտադրողների թվաքանակով: Առաջին անգամ ավտոսալոնը տեղի է ունեցել 1990 թվականին եւ այն ժամանակվանից անցկացվում է երկու տարին մեկ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: