Mercedes-AMG-ն մտադիր է 805-ուժանոց հիբրիդ թողարկել
Mercedes-AMG-ի ղեկավար Թոբիաս Մոերսը Digital Trends հրատարակությանը տված հարցազրույցում հավաստել է, որ ընկերությունը մտադիր է ապագայում ներկայացնել 805-ուժանոց հիբրիդային ուժային կայանքի ապրանքային տարբերակը: Այն անցյալ տարվա գարնանը ներկայացվել է Mercedes-AMG GT Concept-ի նախատիպում:
Կոնցեպտ-քառի հիբրիդային կայանքի հիմքում ընկած էր չորսլիտրանոց «երկտուրբաությակը»: Այն լրացրել են սեդանի հետին սռնիի վրա գտնվող էլեկտրաշարժիչը եւ թեթեւ եւ գերհզոր մարտկոցների լրակազմը:
Դրա շնորհիվ Mercedes-AMG GT Concept-ը կարող է ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառքի հասնել երեք վայրկյանից էլ պակաս ժամանակում: Կուտակիչների մանրամասն բնութագրերը եւ ընթացքի պաշարի վերաբերյալ տվյալները չեն հրապարակվել: Ընկերությունում միայն նշել են, որ դրանք «տպավորիչ» են: