Բաժիններ՝

Համացանցում հայտնվել են BMW-ի 4 դռնանի «ությակի» լուսանկարները

Համացանցում հայտնվել են նոր սերնդի BMW-ի ութերորդ շարքի չորսդռնանի վերափոխակի՝ Gran Coupe-ի լուսանկարները: Նկարները, որոնք գտնվել են Բրազիլիայի արտոնագրային գերատեսչությունում, հրապարակել է Motor1 հրատարակությունը։

BMW-ի չորսդռնանի «ությակի» նախատիպի դեբյուտը եղել է այս տարվա գարնանը Ժնեւի մոտորշոուում, սակայն այդ ավտոմոբիլի վերաբերյալ ոչ մի կարգի մանրասնություններ այն ժամանակ չեն եղել: Երկդռնանին, որի երկարությունը հասնում է 4,8 մետրի, կառուցված է մոդուլային պլատֆորմի վրա եւ ենթադրում է բենզինային «ությակի» նոր թվին-տուրբո՝ 4,4 լիտր ծավալով, որը տալիս է 530 ձիաուժ:

Նաեւ մոդելի համար մատչելի է 3.0 320-ձիաուժանոց վեցգլանանի դիզելը: Ութերորդ շարքի բենզինային շարժիչով կուպեն կարող է զրոյից մինչեւ հարյուր կիլոմետր արագանալ 3,7 վայրկյանում, իսկ դիզելայինով՝ 4,9 վայրկյանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս