Բաժիններ՝

2050 թվականին էլեկտրամոբիլները կսպառեն աշխարհում էլեկտրաէներգիայի մինչև 9 տոկոսը. Bloomberg

2050 թվականին էլեկտրամոբիլները կսպառեն աշխարհում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալի մինչեւ 9 տոկոսը: Այդ մասին հայտնել է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով գործակալությանը պատկանող New Energy Finance ընկերության զեկույցին, որն զբաղվում է էներգետիկայի ոլորտի իրադրության վերլուծությամբ:

Ներկայում էլեկտրամոբիլներին բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի համաշխարհային սպառման, որը հասնում է 20 հազար տերավատտ/ժամի, մոտավորապես 0,2 տոկոսը, նշվում է զեկույցում: Սակայն կուտակչային մարտկոցների գների կանխատեսվող կտրուկ անկման կապակցությամբ՝ 2030 թվականին երկու երրորդով` գների ներկայիս մակարդակի համեմատությամբ, էլեկտրամոբիլները կդառնան ավելի մատչելի եւ, հետեւաբար, դրանց կողմից էլեկտրաէներգիայի սպառումը կաճի:

Էներգասպառման աճի վրա ազդեցություն կգործի նաեւ էներգետիկական ընկերությունների քաղաքականությունը, որոնք ավելի ցածր սակագների օգնությամբ կխրախուսեն սպառողներին, որ նրանք իրենց էլեկտրամոբիլները լիցքավորեն այն ժամանակահատվածում, երբ էներգասպառման մակարդակն իջնում է: Զեկույցը կազմողների կարծիքով, 2050 թվականին աշխարհում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կհասնի 40 հազար տերավատտ/ժամի:

«Մարտկոցների գներն ավելի արագ են նվազում, քան մենք սպասում էինք,-նշել է էներգետիկական շուկաների խնդիրների նյույորքցի փորձագետ Սալիմ Մոսբին՝ մեկնաբանելով զեկույցը:-Մարտկոցների գների նվազման հետեւանքով կաճի էլեկտրամոբիլների պահանջարկը»:

Fortune հանդեսի տվյալներով՝ 2017 թվականին աշխարհում կար մոտավորապես 2 մլն էլեկտրամոբիլ, եւ դրանց 95 տոկոսը գտնվում էր տասը երկրում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Ճապոնիայում, Կանադայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում եւ Շվեդիայում: 2020 թվականին աշխարհում դրանց թիվը կարող է հասնել 9-20 միլիոնի, իսկ 2025 թվականին՝ 40-75 մլիոնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս