Բաժիններ՝

Lister-ը կթողարկի աշխարհում ամենաարագընթաց քրոսովերը

Lister բրիտանական ընկերությունը, որը մասնագիտանում է սուպերքառերի թողարկման բնագավառում, հրապարակել է նոր նախագծի առաջին էսքիզը: Ֆիրման մտադիր է ստեղծել «աշխարհում ամենաարագընթաց քրոսովերը», որպես հիմք վերցնելով Jaguar F-Pace-ը:

Նորույթի պատկերը զետեղված է Facebook ցանցում Lister Motor Company-ի էջում: Autocar հրատարակության տվյալներով՝ Lister քրոսովերն ստեղծելու են F-Pace — SVR ամենահզոր եւ ամենաարագընթաց վերափոխակի բազայի վրա:

Մոդելը հանդերձվում է մեխանիկական ներմղիչ ունեցող V8 հինգլիտրանոց շարժիչով, որն ապահովում է 550 ձիաուժ: Առաջին հարյուր կիլոմետրը նման քրոսովերն անցնում է 4,3 վայրկյանում: Նրա առավելագույն արագությունը կազմում է ժամում 283 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031