
Հայտնվել են նոր Lexus ES-ի լուսանկարները

Lexus ընկերությունը հրապարակել է հաջորդ սերնդի ES սեդանի առաջին լուսանկարները: Նորույթի պրեմիերան, որը ոչ միայն կդառնա ներկայիս մոդելի հաջորդը, այլեւ դրան կփոխարինի GS շարքում, կկայանա ապրիլի վերջին Պեկինում կայանալիք մոտորշոուի ժամանակ։
Նոր Lexus ES-ը կառուցվելու է TNGA-ի մոդուլային պլատֆորմի վրա, որն արդեն օգտագործվում է «Կամրի»-ի համար: Շարժիչների շարքում տեղ կգտնեն մթնոլորտային «քառյակները», վեցգլանային բենզինային շարժիչները եւ 208 ձիաուժ հզորությամբ հիբրիդային ուժային կայանքը: Մոդելի հանդերձման մեջ նաեւ կհայտնվեն անվտանգության նոր համակարգեր, ներառյալ հետիոտների գրանցման եւ լայնակի շարժվող օբյեկտների վերաբերյալ նախազգուշացման գործառույթները: