ԱՄՆ-ի երկու սենատորներ կոչ են արել Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությանը (National Highway Traffic Safety Administration, NHTSA)՝ հանձնարարականներ մշակել ավտոարտադրողների համար՝ վերջերս Tesla էլեկտրամոբիլի հետ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) հետո վարորդի օգնության համակարգի որակը բարելավելու նպատակով: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը:
World Car Awards-ի ժյուրին Volkswagen-ի ID.4 էլեկտրական հեթչբեկը նշել է որպես 2021 թվականի լավագույն ավտոմոբիլ: Քվեարկության արդյունքները հրապարակվել են մրցույթի կայքում:
Ավտոմոբիլների համաշխարհային արտադրությունը կարող է ապրիլ – հունիսին մոտավորապես 1,6 միլիոն ավտոմեքենայով կրճատվել Ճապոնիայի հյուսիս – արեւելքի Հիտատինակա քաղաքում կիսահաղորդիչների արտադրության Renesas Electronics խոշոր ընկերության գործարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով:
«Տոյոտա Մոտոր»-ը՝ ռուսաստանյան շուկայում Toyota-ի պատրաստողի պաշտոնական ներկայացուցիչը, Toyota Hilux, Fortuner 3 հազար 428 ավտոմեքենա է հետ կանչում արգելակների արդյունավետության հնարավոր նվազման պատճառով:
BMW կոնցեռնը Գերմանիայում երրորդ շարքի 430 հազար ավտոմեքենա է հետ կանչում բռնկման վտանգի պատճառով:
Ֆրանսիայի Renault ավտոարտադրողը 2020 թվականին 8 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական վնաս է կրել:
Ամերիկյան Apple-ը համատեղ անվարորդ ավտոմեքենա արտադրելու առաջարկությամբ դիմել է Nissan ճապոնական ավտոարտադրողին: Այդ մասին հաղորդել է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:
Ճապոնիայի Honda ավտոկոնցեռնը 2021 թվականի առաջին եռամսյակում նավազեցրել է վաճառքների կանխատեսումը կիսահաղորդիչների համաշխարհային պակասի պատճառով:
Apple-ի էլեկտրաքառը հիմնվելու է Hyundai հարավկորեական ավտոկոնցեռնի հարթակի վրա:
Samsung և Tesla ընկերությունները կստեղծեն նոր սերնդի անվարորդ ավտոմեքենաների համար անհրաժեշտ պրոցեսոր:
Իտալական Ferrari ընկերությունը ներկայացրել է 2017 թվականի մոդելի նորացված կուպե-կաբրիոլետ Ferrari Portofino M-ը, որն իր հերթին՝ պատրաստվել է California մոդելից: Սուպերքարը ստացել է վարման հինգ ռեժիմ, գրում է Car Buzz-ը:
Ավստրալիայում վաճառվում է աշխարհի ամենաարագ լիմուզինը՝ Ferrari 360 Modena-ն: Իր տեսակում միակ սուպերմեքենան գնահատվում է 400.000 ԱՄՆ դոլար: Մեքենայի վազքը 65 հազար կմ է, գրում է Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայի Rolls-Royce (RR) ընկերությունը, որը շարժիչներ է մատակարարում այնպիսի ինքնաթիռների համար, ինչպիսիք են Boeing 787-ը եւ Airbus A350-ը, հայտարարել է այս տարվա առաջին կիսամյակում ռեկորդային կորուստների մասին՝ 5,4 միլիարդ ֆունտ (ավելի քան 7,1 միլիարդ դոլար) մինչեւ հարկերի պահումը: Այդ մասին է վկայում RR-ի՝ օգոստոսի 27-ին տարածված հաշվետվությունը, ընկերություն, որն ապրում է պատմության մեջ արտադրության ամենախոշոր վերակազմակերպումը:
Բրիտանացի ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը որոշել է վաճառել իր Ferrari 599 GTB ավտոմեքենան:
Toyota Motor ավտոարտադրողի զուտ շահույթը ֆինանսական եռամսյակում, որն ավարտվել է հունիսին, կրճատվել է 74 տոկոսով՝ մինչեւ 158,84 մլրդ իեն (1,5 մլրդ դոլար) 2019 թվականի ապրիլ-հունիսի 619,13 միլիարդ իենի համեմատությամբ:
Իտալական թանկարժեք սպորտային մեքենաների արտադրող Lamborghini ընկերությունը թողարկել է նոր Lamborghini Essenza SCV12 սպորտային մեքենան՝ անվանելով այն ապրանքանիշի ամենահզոր սպորտային մեքենան: Նոր մեքենան ունի 830 ձիաուժ շարժիչ, գրում է Car Buzz-ը:
COVID-19 կորոնավիրուսի համավարակն արագացրել է ավտոմեքենաների առցանց վաճառքների բաժնի աճը Ռուսաստանում. հուլիս ամսվա արդյունքներով՝ Համացանցի միջոցով վաճառքների ցուցանիշը գերազանցում է անցյալ տարվա մակարդակը:
Ճապոնիայի Mitsubishi Motors կոնցեռնը որոշել է սառեցնել իր նոր մոդելների ներդրումը Եվրոպայի շուկայում:
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի ջրանցքներից մեկում ջրասուզակները գտել են 1987թ. արտադրության Ferrari Mondial ավտոմեքենան:
Էլեկտրամոբիլների եւ արեւային մարտկոցների Tesla Inc. (SPB: TSLA) ամերիկյան արտադրողը ապրիլ-հունիսին անսպասելիորեն շահույթ է ստացել անընդմեջ չորրորդ եռամսյակի արդյունքներով, իսկ հասույթը գերազանցել է փորձագետների սպասումները:
Մոլորակի ամենաարագ մեքենան վաճառվում է ԱՄՆ-ում՝ Bring a Trailer աճուրդում: Արագության մի քանի ռեկորդներ սահմանած ավտոմեքենայի արժեքը կազմում է 19.000 դոլար:
Ճապոնիայում գնորդների հերթը, որոնք ցանկանում են ձեռք բերել նոր Toyota Harrier-ը, ձգվել է մեկուկես տարի: Առաջին ամսվա ընթացքում նախնական պատվերի քանակը հասել է 45 հազարի: Մոդելը վաճառքի է հանվել մեկ ամիս առաջ, գրում է Motor-ը:
Վինտաժային Aston Martin V8 Volante-ն, որը պատկանում է բրիտանացի ֆուտբոլիստ Դեյիդ Բեքհեմին, վաճառվում է 445 հազար ֆունտով (555 հազար ԱՄՆ դոլար): Մեքենայի վիճակը գործարանային է: Ավտոմեքենան նկարահանվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող «Կայծեր աչքերից» ֆիլմում՝ Թիմոթի Դալթոնի հետ գլխավոր դերում, գրում է Auto Trader-ը:
Tesla-ի կապիտալիզացիան հասել է 190 միլիարդ դոլարի: Դա նրան դարձրել է աշխարհի ամենաթանկ ավտոմոբիլային ընկերությունը: Իլոն Մասկի ընկերության բաժնետոմսերն աճուրդում հատել են հազար դոլարի սահմանը, գրում է Bloomberg-ը:
Սպորտային Ferrari Enzo ավտոմեքենան վաճառվել է ռեկորդային 2.64 միլիոն դոլարով: 2003 թվականին թողարկված սպորտային Ferrari Enzo-ն դարձել է ամենաթանկ մեքենան, որը վաճառվել է Sotheby’s առցանց աճուրդով, գրում է Business Insider-ը:
Louis Vuitton-ի կազմի մեջ մտնող Berluti ընկերությունը, որը զբաղվում է բարձրորակ կաշվից տղամարդկանց կոշիկների, հագուստի և աքսեսուարների արտադրմամբ, թողարկել է սեփական՝ Berluti Buggy ավտոմեքենան: Ավտոմեքենայի հզորությունը 90 ձիաուժ է, և կշռում է այն 500 կիլոգրամ, գրում է Esquireme-ն:
ԱՄՆ Այովա նահանգում վաճառվում է հազվագյուտ Messerschmitt KR200 ավտոմեքենա: Ավտոմեքենան թողարկվել է 1960 թվականին: Եզակի ավտոմեքենան վաճառվում է 17,5 հազար դոլարով, գրում է Barnfinds-ը:
ԱՄՆ-ի բնակիչ Ջեյսոն Տորչինսկին Չինաստանից առցանց պատվիրել է աշխարհի, թերևս, ամենաէժան Changli էլեկտրական մեքենան: Մեքենայի արժեքը կազմել է 930 դոլար, և այն հանձնվել է հաճախորդին ստվարաթղթե տուփի մեջ, գրում է Jalopnik-ը:
Բրիտանական ավտոկոնցեռն «Bentley»-ն մտադիր է աշխատանքից ազատել իր աշխատակազմի մոտ քառորդ մասը:
Ավտոմրցաշարի աշխարհի առաջնության՝ «Ֆորմուլա-1»-ի Բրազիլիայի Գրան Պրին կարող է անցկացվել հանդիսականների մասնակցությամբ: