Բաժիններ՝

Tesla-ն առաջին եռամսյակն ավարտել Է ռեկորդային շահույթով

Tesla Inc ամերիկյան էլեկտրամոբիլներ արտադրողը 2021 թվականի առաջին եռամսյակն ավարտել է ռեկորդային շահույթով, սակայն ընկերության հասույթը շուկայի կանխատեսումներից փոքր-ինչ վատ է:

Ինչպես հաղորդվել է Tesla-ի մամուլի տեղեկագրում, նրա զուտ շահույթը հունվար-մարտ ամիսներին կազմել է 438 մլն դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 0,39 դոլար՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 16 մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 0,02 դոլարի համեմատությամբ: Անցած եռամսյակում Tesla-ն արտանետումների բաժնեմասերը այլ ավտոարտադրողների է վաճառել ռեկորդային շահույթով՝ 518 մլն դոլար, ինչը 46 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա այդ նույն ժամանակաշրջանի վաճառքները: Առանց բաժնեմասերի վաճառքի Tesla-ն եռամսյակը կավարտեր վնասով: Առաջին եռամսյակում ընկերությունը նաև 101 մլն դոլար է վստակել բիթքոյնների վաճառքով: Tesla-ի եռամսյակային հասույթը կտրուկ ավելացել է 74 տոկոսով՝ մինչև 10,39 մլրդ դոլար՝ մեկ տարի առաջվա այդ նույն ժամանակաշրջանի 5,99 մլրդ դոլարի համեմատությամբ, երբ ավտոարտադրողն ստիպված է եղել Չինաստանում գործարանը փակել համավարակի պատճառով:

Tesla-ի հաղորդագրության մեջ ասվում է ավտոմեքենաների վաճառքի «զգալի աճի» մասին: Ապրիլի սկզբին Tesla-ն հաղորդել էր, որ հունվար-մարտին գնորդներին բեռնառաքել է 184,8 հազար ավտոմեքենա: Tesla-ի ավտոմեքենաների արժեքն առաջին եռամսյակում մեկ տարի առաջվա այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել է 13 տոկոսով: Դրա հետ մեկտեղ ընկերությունում նշում են, որ նրա գործողությունների շահութաբերության աճի տեմպերը, ինչպես նաև ծախսերի նվազումը էլ ավելի բարձր են եղել: Tesla-ն պլանավորում է արտադրական հզորություններն ուժեղացնել «որքան կարելի է արագ» և հույս ունի, որ ժամանակի ընթացքում կհասնի ավտոմեքենաների 50 տոկոս իրացման միջին տարեկան տեմպերի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս