Բաժիններ՝

Mercedes-Benz G-Wagen-ը ներկայացրել է նոր մոդել

Mercedes-Benz G-Wagen-ը ներկայացրել է հատուկ մոդել՝ նոր G-Class Edition 550-ի տեսքով, որը սահմանափակված է ընդամենը 200 օրինակով: Գերմանական ավտոարտադրողը դրա վերաբերյալ շատ տեղեկություններ չի հրապարակել, ներառյալ գինը, գրում է Luxury Launches-ը:

Այն ամենը, ինչ հայտնի է Edition 550-ի մասին, վերցված է Mercedes-Benz USA-ի ֆեյսբուքյան էջի գրառումից, որից կարելի է ենթադրել, որ նորույթը բացառապես նախատեսված է Միացյալ Նահանգներում վաճառելու համար:

G-Class Edition 550-ը հասանելի կլինի երեք գունային տարբերակներով՝ կարմիր, մոխրագույն և սպիտակ: G-Class Edition 550-ը հիմնված է G 550 մոդելի վրա, ինչը նշանակում է, որ այն համալրված է 4.0 լիտրանոց V8 տուրբո լիցքավորմամբ շարժիչով՝ 416 ձիաուժ հզորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս